Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

Gyumri Beer

City: Yerevan
Employment type: Full Time
Industry: Sales, Business Development
Deadline:
7/28/2024
Job posting has expired

Նկարագրություն

Պահանջվում են շուկայի զարգացման պատասխանատուներ Երևանում և տարբեր այլ մարզերում աշխատելու համար՝ Գյումրի Գարեջուր ընկերության արտադրատեսականու վաճառքի և մատակարարման համար: Աշխատանքային պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը ստորև նշված էլ. հասցեին, հաստիքին համապատասխանելու դեպքում մենք ձեզ հետ կապ կհաստատենք:

Պարտականություններ

  • Պատվերների ընդունում
  • Նոր հաճախորդների ներգրավում, վաճառքի խթանում
  • Վաճառակետերում ապրանքատեսականու առկայության ապահովում
  • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների պատշաճ կատարում

Պահանջներ

  • Ցանկալի է աշխատանքային փորձ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Բանակցելու, վաճառքի հմտություններ
  • Անձնական մեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

Company օverview
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 397650

«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը՝ հիմնադրված 1970 թվականին, հանդիսանում է Հայաստանի գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկը: Տարիների ընթացքում մենք անընդհատ արդիականացրել ենք մեր արտադրական հզորությունները, ներդրել նորարարական տեխնոլոգիաներ և ստեղծել նոր համեր: Մեր գարեջուրը պատրաստվում է ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ օգտագործելով միայն բարձրորակ բնական բաղադրիչներ և ավանդական բաղադրատոմսեր: Գարեջրի հիմնական բաղադրիչներն են՝ ածիկ, գայլուկ, խմորիչ, ջուր և մի քիչ Գյումրվա հումոր։
Ի դեպ, տեղական ջուրը մեծ դեր ունի մեր գարեջրի յուրօրինակ համի մեջ, քանի որ մեր քաղաքի ջրի համային և քիմիական բաղադրությունը պարզապես կատարյալ է գարեջրի արտադրության համար:
Ընկերությունն առաջարկում է գարեջրի բրենդների լայն տեսականի, այդ թվում՝ «Գյումրի Գոլդ», «Գյումրի Էքստրա», «Գյումրի Լայթ», «Ալեքսանդրապոլ» և «Արարատ», որոնք կգոհացնեն գարեջրի բոլոր սիրահարներին:
Բացի այդ, համապատասխանելով որակի կառավարման համակարգերի ISO 22000-2018 միջազգային ստանդարտին` ընկերությունն ապահովում է գարեջրի արտադրություն առանց հավելումների՝ պահպանելով որակի բարձր չափանիշներ ամբողջ արտադրական գծում:
Ընկերության որակյալ գարեջուրը վկայում է մեր գարեջրագործների վարպետության և նվիրվածության մասին, ովքեր իրենց սիրտն ու հոգին են ներդնում բացառիկ գարեջուր ստեղծելու գործում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media