Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Industry: Sales, Business Development
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով Շուկայի զարգացման պատասխանատուի՝ վաճառքի կազմակերպման ու զարգացման համար սուպերմարկետների ցանցերի հետ աշխատելու համար :

Պարտականություններ

  • Շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում,
  • Տվյալ աշխատանքային օրվա պլանավորում և այցելություն տարածքներ,
  • Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում,
  • Գնապիտակների ու պաստառների փակցնում,
  • Ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • Բանակցությունների վարում, նոր վաճառակետերի ներգրավում,
  • Նոր ապրանքների հաջող մուտքի ապահովում վաճառակետեր,
  • Պատվերի ձևակերպում և հանձնում պահեստ,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում),
  • Ակտիվ վաճառքի ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ,
  • Հետաքրքրվածություն վաճառքի ոլորտում,
  • Մաթեմատիկական գիտելիքներ, զարգացած տրամաբանական մտածողություն,
  • Լավատեսություն, դրական աուրա,
  • Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն,
  • Խոսքի հստակություն և գրավչություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Նախաձեռնողականություն,
  • Ներկայանալի արտաքին,
  • Անձնական մեքենայի առկայություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ շուկայականից բարձր։

Աշխատանքի վայրը՝ ք․Երևան, Շիրակի 43։

Հանգստյան օր՝ կիրակի։

Spread the word! Share this job on social media