
Շուկայի զարգացման պատասխանատու
Sovrano
Նկարագրություն
Սովռանո Ընկերությանն անհրաժեշտ են Շուկայի զարգացման պատասխանատուներ։
Թափուր հաստիքը Երևան քաղաքում է։
Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Պարտականություններ
- Այցելություն վաճառակետեր,
- Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում գրպանի համակարգչում,
- Պատվերների գրանցում,
- Որոշակի ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում,
- Գովազդային նյութերով ապահովում,
- Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք,
- Անձնական մեքենա (գազով),
- Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: