Շուկայի զարգացման պատասխանատու
Վենդա ՍՊԸ
Նկարագրություն
Վենդա (Չայկոֆֆ) ՍՊԸ-ն՝ Եվրոպական բրենդերի մասնավորապես, Չիբո, Գուլլոն, Կրոկո և այլն ապրանքների մասով պահանջվում է շուկայի զարգացման պատասխանատու Երևան քաղաքում արդեն իսկ առկա վաճառակետերի հետ աշխատելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ:
- Ապահովել ապրանքատեսականու ճիշտ և որակով ցուցադրություն սահմանված ստանդարտներին համապատասխան:
- Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ:
- Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և ակտիվորեն ավելացնել այն:
- Հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում առնվազն 1-3 տարի,
- Միջանձնային հարաբերությունների հմտություններ,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր
Վենդա ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ.-ին: Զբաղվում է կանաչ սուրճի վերամշակմամբ և փաթեթավորմամբ, հանդիսանալով տվյալ բնագավառում առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ընկերությունը սուրճի բարձրորակ հումք է ներկրում Նիկարագուայից, Կոլումբիայից, Ուգանդայից, Վիետնամից, Եթովպիայից, Ինդոնեզիայից և այլ երկրներից՝ առաջարկելով հատիկավոր և լուծվող սուրճի ամենամեծ ընտրանին ՀՀ-ում: Ձեռնարկությանը պատկանող «ՉԱՅԿՈՖՖ» սուրճի և թեյի մասնագիտացված խանութ-սրահներում բացի սուրճից ներկայացված են նաև Գերմանիայից ներկրված թեյերի և աքսեսուարների լայն տեսականի: Վենդա ՍՊԸ-ն հանդիսանում է նաև մի շարք հանրաճանաչ սուրճ և քաղցրավենիք արտադրող ընկերությունների միակ ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսին են՝ «Tchibo» Գերմանիա, «Gullon» Իսպանիա, «Croco» Ռումինիա, «Roscafe» Ռուսաստան, «Davidoff» Շվեյցարիա, «Gunz», Ավստրիա, «Dori» Բրազիլիա , «Danesita» Պորտուգալիա, «Любимый Край» ՌԴ, «Milano» Լեհաստան, «Q - Chocolate» Բելգիա: Մենք վստահ ենք, որ ընկերության հաջողություններն ու բոլոր ձեռքբերումները իրականացվել են գործին նվիրված աշխատակիցների շնորհիվ: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմին միանան խելացի և նպատակասլաց մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ իրենց գործի իսկական մասնագետներ: