
Շուկայի Զարգացման Պատասխանատու
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (Շեն) խոշոր շինարարական Ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխույժ, ներկայացուցչական և վաճառքի հմտություններին տիրապետող, հաղորդակցման բարձր ունակություններով օժտված անձանց Շուկայի Զարգացման Պատասխանատուի թափուր հաստիքի համար, ովքեր արդյունավետ կհամագործակցեն Ընկերության հաճախորդների հետ:
Պարտականություններ
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ
- Ներգրավել նոր հաճախորդներ
- Իրականացնել ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում
- Ընդունել պատվերներ
- Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացում
- Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Կազմել և ներկայացնել հաշվետվություններ վաճառքի և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- ՀՀ մարզերում աշխատելու և գործուղումների գնալու պատրաստակամություն
- Պլանավորման ունակություն
- Մեքենա վարելու ունակություն և B կարգի վարորդական վկայակի առկայություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: