
Շուկայի զարգացման պատասխանատու
V.A.S. GROUP LLC
Նկարագրություն
Սննդամթերք ներմուծող ընկերությանն անհրաժեշտ է շուկայի զարգացման պատասխանատու:
Պարտականություններ
- Կանոնավոր այցելություն վաճառակետեր,
- նոր վաճառակետերի ներգրավում,
- ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում,
- պատվերների գրանցում
- ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության -ապահովում, ապրանքատեսականու վաճառքի խթանում,
- գովազդային նյութերով ապահովում,
- պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում:
Պահանջներ
- աշխատասիրություն,
- պատասխանատվության բարձր զգացում,
- բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- աշխատանքային փորձը տվյալ բնագավառում՝ ցանկալի է
- անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Ուղարկել ռեզյումեները մեր էլեկտրոնային հասցեին:
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: