
Շուկայի Զարգացման Պատասխանատու
Bayazet
Նկարագրություն
Բայազետ ընկերությունը փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, հետաքրքրված, կամային ուժեղ հատկանիշներով Շուկայի Զարգացման Պատասխանատուի՝ վաճառքի կազմակերպման ու զարգացման համար։
Պարտականություններ
- Շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում
- Տվյալ աշխատանքային օրվա պլանավորում և այցելություն տարածքներ
- Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում
- Գնապիտակների ու պաստառների փակցնում
- Ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
- Բանակցությունների վարում, նոր վաճառակետերի ներգրավվում
- Պատվերների հավաքագրում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում)
- Ակտիվ վաճառքի բնագավառում պարտադիր աշխատանքային փորձ
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ, բանակցելու ճկունություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցվելու և ներկայացնելու ունակություն,խոսքի հստակություն
- Իրավիճակը գնահատելու կարողություն
- Նախաձեռնողականություն
- Ներկայանալի արտաքին։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր. 6 օրյա գրաֆիկ, 09:00-18:00:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: