
Շուկայի Զարգացման Պատասխանատու
Baghdar Imex Group
Նկարագրություն
Շուկայի Զարգացման Պատասխանատուի հիմնական պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ այցելություններ կազմակերպելով ամենօրյա և շաբաթական գրաֆիկներին համապատասխան:
Պարտականություններ
- Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
- Ներգրավել նոր վաճառակետեր։
- Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը:
- Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր:
- Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և ցուցանիշներին:
- Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում։
- Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում գրպանի համակարգչում
- Ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում
- Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում
Պահանջներ
- Ծխախոտային արտադրատեսակների հետ աշխատանքային փորձը ցանկալի է, իսկ վաճառքներում առնվազն 3 տարվա փորձ։
- Բարձր պատասխանատվության զգացում։
- Անձնական մեքենան ցանկալի է (գազով)
- Բանակցելու իմացություն։
- Վարորդական իրավունք՝ B, C կարգի առկայություն։
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ։
- Ազնվություն և պարտաճանաչություն։
- Երևան քաղաքի լավ իմացություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր, ժամեր. երկուշաբթի – շաբաթ, 09:00 – 18:00
Տարիքը՝ 25-45 տարեկան:
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։
Ընկերությունը զբաղվում է ծխախոտային արտադրատեսակների ներկրմամբ և վաճառքով։