
Շուկայի զարգացման մենեջեր
"R & V Comfort" LLC
Նկարագրություն
«Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքներում հմուտ, կազմակերպված և շփման հմտություններ ունեցող անձանց:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում
- Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում
- Ուսումնասիրել շուկան և կազմակերպել նոր ապրանքատեսականու ավելացումը առևտրային կետերում
- Վերահսկել և զարգացնել ապրանքատեսականու շարժի գործընթացը
- Ներկայացնել հաշվետվություններ մրցակից ապրանքանիշերի գնային և վաճառքի քաղաքականության վերաբերյալ
- Ներդնել մնացորդային ապրանքների վաճառքի կազմակերպման տեխնոլոգիաներ
- Ներդնել և զարգացնել կորպորատիվ հաճախորդների /շինարարական և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություներ/ հետ աշխատելու համակարգը
- Աշխատանքային օրվա վերջում ամփոփել և տնօրենին զեկուցել կատարված աշխատանքների մասին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը 3 տարի շինանյութի մանրամեծածախ առևտրի ոլորտում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Հաղորդակցության գերազանց հմտություն
- Վերլուծական մտածողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Կազմակերպչական հմտություն՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման հարցում
- Որոշումների կայացման և խնդիրների լուծման ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ 600 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամը՝ 9։00-18։00, 1ժամ ընդմիջում։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին:
Ընկերությունն ունի շուրջ 26-ամյա պատմություն: Այն Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը հիմնականում առնչվում է շինարարության ոլորտի հետ: Ներմուծում է բազմատեսակ շինարարական նյութեր Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտադրողներից: Ունի շինարարական տեխնիկայի մեծ տեսականի: Իրականացնում է լիցենզավորված նախագծային աշխատանքներ, ինչպես նաև շինարարություն, որի համար առկա է համապատասխան տեխնիկական բազան: