Շուկայի զարգացման մասնագետ
Pano LLC
«Պանո» ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ
- Ներգրավել նոր հաճախորդներ
- Ընդունել պատվերներ վաճառքի վայրերից
- Գործընկերներին տրամադրել տեղեկատվություն կազմակերպվող միջոցառումների և ակցիաների մասին
- Ուսումնասիրել և վերլուծել շուկայի առանձնահատկությունները
անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Համակարգված աշխատելու կարողություն
- Բանակցելու ունակություն
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Մեքենայի առկայությունը պարտադիր է
Վարորդական իրավունք
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: