Շուկայի զարգացման և վաճառքի մենեջեր ( Երևան )
GAVA GROUP LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման և վաճառքի մենեջերների, որոնք կաշխատեն Երևանում։
Ունենք երեք տարբեր ուղղվածություն խանութներ, բուժ հաստատություններ, դեղատներ
Խանութների դեպքում աշխատանքային փորձը պարտադիր է
Բուժ հաստատությունների կամ դեղատների դեպքում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում, վաճառքի ծավալների ավելացում
- Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում
- Հաղորդակցում գնորդների հետ և մատուցում ապրանքանիշերի մասին տեղեկատվություն
- Տրամադրում ապրանքների ամբողջական տեղեկատվություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման և միջանձնային գերազանց հմտություններ
- Առարկությունների և կոնֆլիկտների կառավարման գերազանց կարողություն
- Սովորելու և արագ ադապտացվելու հմտություններ
- Գնորդների հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Հայերենի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Կդիտարկվեն միայն սեփական մեքենա ունեցող թեկնածուները։
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։