Շրջիկ վաճառքի մենեջեր
Kharatyan Dental Shop
Նկարագրություն
Kharatyan Dental Shop-ը փնտրում է շրջիկ վաճառքի մենեջեր
Փնտրում ենք ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցվող շրջիկ վաճառքի մենեջերի, ով ընկերության վարորդի հետ միասին կայցելի Երևանում գործող կլինիկաներ, սրահներ և այլ մասնագիտացված կազմակերպություններ՝ ներկայացնելով մեր ապրանքատեսականին և ապահովելով վաճառքների աճը։
Պարտականություններ
- Այցելել կլինիկաներ, սրահներ և այլ թիրախային կազմակերպություններ
- Ներկայացնել ապրանքատեսականին և հատուկ առաջարկները
- Ներգրավել նոր հաճախորդներ և իրականացնել վաճառքներ
- Պահպանել կապը հաճախորդների հետ
Պահանջներ
- Վաճառքի և հաղորդակցման լավ հմտություններ
- Ակտիվություն և նախաձեռնողականություն
- Պատասխանատվություն և նպատակասլացություն
- Ռուսերենի իմացությունը ցանկալի է
- Վաճառքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
- Տրանսպորտը տրամադրվում է ընկերության կողմից
Գրաֆիկ՝
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:30–20:00
- Շաբաթ՝ 09:30–19:00
- Աշխատավարձ՝ 200,000 դրամ + վաճառքից %
- Սաֆարյան 2/7, Նոր Նորք
- 093 06 10 45
Kharatyan Dental Shop ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մասնագիտացված խանութ սրահն իր գործունեությունն է ծավալում ավելի քան 15 տարի։ Տարբեր երկրներից ներմուծումներ կատարելով ընկերությունն իրականացնում է ատամնաբուժական նյութերի և սարքավորումների մանրածախ և մեծածախ վաճառք։