
Շների խնամակալ
Rancho Sirunik LLC
Նկարագրություն
Ուշադրությու՛ն
Թեև մեր ծառայությունների կենտրոնում շների խնամքն է, մեր ռանչոն ամբողջական տնտեսություն է և մեզ մոտ աշխատելը «ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՇՈՒՆԻԿԻՆ ՄԻ ՀԱՏ ՊՈՒՊՈՒՇ ԱՆԵԼ» չէ։ Մենք փնտրում ենք տոկուն, ֆիզիկապես և հոգեպես ուժեղ թիմակիցների, ովքեր սիրում են ինտենսիվ և առողջ աշխատանքային միջավայր, որտեղ աշխատանքների զգալի մասն արվում է դրսում։ Իդեալական թեքնածուն չի զլանա կատարել մեր տնտեսության բոլոր պահանջներին համապատասխան աշխատանքներ։
Ռանչո Սիրունիկ շների խնամքի համալիրը փնտրում է աշխատակից խնամակալ հետևյալ պատասխանատվություններով՝
- Տարածքի մաքրություն
- Աշխատանքային հիգիենա
- Շների խնամք (Թարմ ջրի ապահովում, կերակրում, սանրում, կռիվների կանխում)
- Օրախնամքի շների տեղաբաշխումների ակտիվ, ֆիզիկական և մտավոր կազմակերպում
- Անհատական կամ փոքր խմբերով զբոսանք, խաղ
- Կապ հաճախորդների հետ ֊ ամփոփումներ, ինֆորմացիայի փոխանցում, արագ արձագանք հաճախորդների հարցերին և պահանջներին
- Ցուցումների ճշգրիտ իրականացում (սննդակարգ, զբոսանք, խաղ և այլն)
- Ռանչոյի տնտեսության տարատեսակ աշխատանքներ
- Հետևել տվյալ շների խմբին օրախնամքի տարածքում, կառավարելով խմբի տրամադրությունը և կանխել ագրեսիվ վարքագիծը
- Սերտ համագործակցել Ռանչո Սիրունիկի տարբեր թիմերի հետ ֊ վարորդներ, գյուղատնտեսներ և այլն
Աշխատանքի վայր՝ Պտղնի գյուղ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթը հինգ օր՝ 8․30-ից 17.45 կամ 11.15-ից 20.30, աշխատանքային օրվա ընթացքում երեք ընդմիջումով։
Որակավորումներ և պահանջներ
- Շների հանդեպ սեր
- Ողջամտության սահմաններում շների հետ վստահ և անվախ դիրքորոշում
- Հայոց լեզվի բավարար տիրապետում
- Դրսում աշխատելու սեր
- Թիմում աշխատելու ունակություններ
- Չզզվող ՝ կյանքից, կղանքից, փսխած զանգվածից և այլն
- Ֆիզիկական և հոգեկան տոկունություն
Ցանկալի հատկանիշներ
- Շների հետ մասնագիտական փորձ
- Շների հետ, եթե ոչ մասնագիտական, ապա խորը մակարդակի անձնական խնամքի փորձ
- Թեթև բնավորություն
Ընդհանուր պայմաններ
- Հաստիքն ամբողջությամբ գրանցված և կարգավորված է աշխատանքային պայմանագրով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներով
- Տրամադրում ենք օդորակված ընդմիջման սենյակ, սառնարան, սառցարան և սանհանգույց բոլոր ժամանակակից պայմաններով
Ռանչո Սիրունիկն առաջարկում է հավասար պայմաններ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սեռական կողմնորոշումից, մայրենի լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական կարգավիճակից։ Միաժամանակ, նախընտրում ենք աշխատել խստապահ, աշխույժ, նախաձեռնող, կենդանասեր երջանիկ/դրական աշխատակիցների հետ, ովքեր վարժ հայերեն են խոսում։
Դիմել ռեզյումեով և դրան ուղեկցող ծանոթագրով։
Ռանչո Սիրունիկը շների խնամքի համալիր է, որն առաջարկում է խնամքով մշակված տարատեսակ ծառայություններ շան և տիրոջ երջանկության համար։ Մենք տրամադրում ենք շների գիշերակացի և օրախնամքի բացառիկ պայմաններ, մասնագետների վերահսկողության ներքո, տերերին հեռավար մշտադիտարկման հնարավորությամբ, ինչպես նաև օրական և ընթացիկ ամփոփում ձեր բրդոտի ինքնազգացողության և գործողությունների վերաբերյալ։