Շինհրապարակի պրոեկտ մենեջեր
Arm Construct LLC
Նկարագրություն
Արմ Կոնստրակտ կառուցապատող ընկերությունը աշխատանքի է հրավիրում հմուտ շինհրապարակի պրոեկտ մենեջերի։
Պարտականություններ
- Կառավարել նախագծի ողջ ընթացքը՝ վերլուծելով բիզնես պահանջները, ապահովելով նախագծի ընդհանուր արդյունքը,
- Շինհրապարակում ժամկետների և որակի վերահսկում,
- Համակարգել և վերահսկել թիմի աշխատանքների ողջ ընթացքը,
- Տարբեր նախագծերի համար ռազմավարության, նպատակների, նախագծի ծավալի և պահանջների որոշում,
- Համապատասխան համակարգերի, գործիքների և մեթոդների միջոցով ծրագրի արդյունավետության ապահովում,
- Գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում շահագրգիռ կողմերի հետ՝ բիզնես նպատակներին հասնելու համար,
- Աշխատանքների մանրամասն մշակում և արդյունքների գնահատում,
- Բոլոր գերատեսչությունների աշխատանքի և հարաբերությունների օպտիմալացում,
- Ժամանակացույցի և վերջնաժամկետների մշակում,
- Նախագծերի իրականացման ռազմավարության մշակում և փաստաթղթավորում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ճարտարագիտական կամ հարակից ոլորտում,
- Շինարարության ոլորտում պրոյեկտ մենեջմենթի փորձառություն,
- Նախագծերի հաջող իրականացմանը մասնակցության փորձ,
- Գործարար հարաբերություններ ստեղծելու ունակություն,
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ,
- Մասնակցել կատարողատեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների կազմանը և կատարված շինարարական աշխատանքների չափագրումներին։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրականները։
Արմ Կոնստրակտ ընկերությունը զբաղվում է բարձրակարգ բազմաբնակարան համալիրների կառուցապատմամբ և վաճառքով: Հանդիսանալով կառուցապատման ոլորտում առաջատարներից մեկը ընկերությունը ունի հստակ սկզբունքներ՝ հուսալի, վստահելի, , ճշտապահ և արժեք ստեղծող։