Get our free app. It won't take up space on your device

Շինհրապարակի ղեկավար

HAMEDIL Construction Group

Location: Talin
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
8/22/2026

Նկարագրություն

Շինհրապարակի ղեկավարը պատասխանատու է ք. Թալինում իրականացվող նախագծերի (եռահարկ բազմաբնակարան շենքերի եւ բազմանշանակ կոմերցիոն շինության) շինարարության ամբողջական կառավարման համար։ Նա ապահովում է շինարարության իրականացումը հաստատված նախագծին, որակի ստանդարտներին եւ ժամկետներին համապատասխան՝ համակարգելով տեխնիկական թիմերի եւ իր ենթակայության տակ գտնվող օղակների աշխատանքը։

Պարտականություններ

​​​​​1. Ռազմավարական կառավարում եւ պլանավորում

  • Ղեկավարել եւ համակարգել նշված նախագծերի շինհրապարակների աշխատանքները սկզբից մինչեւ ավարտ։
  • Մշակել աշխատանքների կատարման փուլային ժամանակացույցեր եւ վերահսկել դրանց անշեղ կատարումը։
  • Կայացնել օպերատիվ որոշումներ շինարարության ընթացքում առաջացած տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրների վերաբերյալ։

2. Ռեսուրսների եւ գնումների կառավարում

  • Նյութական ռեսուրսներ։ Կանխատեսել եւ հաշվարկել անհրաժեշտ շինանյութերի, մեքենա-մեխանիզմների եւ գործիքների քանակը։ Նախապես ներկայացնել հայտ-պատվերներ՝ ապահովելու համար նյութերի ժամանակին առաքումը շինհրապարակ։
  • Մարդկային ռեսուրսներ։ Գնահատել աշխատուժի կարիքը, կազմակերպությանը ներկայացնել նոր մասնագետների կամ ենթակապալառուների ներգրավման համար։
  • Վերահսկողություն։ Ստուգել մատակարարված նյութերի որակը եւ քանակը, վերահսկել դրանց խնայողաբար եւ նպատակային օգտագործումը՝ բացառելով փոշիացումն ու կորուստները։

3. Թիմի առաջնորդում եւ համագործակցություն

  • Ղեկավարել շինհրապարակի ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ աշխղեկներին, թիմի ղեկավարներին եւ տեխնիկական թիմերը։
  • Բաշխել առաջադրանքները ըստ առաջնահերթության եւ վերահսկել դրանց կատարման որակը։
  • Ապահովել սերտ համագործակցություն Գլխավոր ինժեների (նախագծային հարցերով) եւ Տեխնիկական անվտանգության մասնագետի (անվտանգության նորմերի պահպանում) հետ։

4. Որակի վերահսկում եւ տեխնիկական համապատասխանություն

  • Երաշխավորել շինարարական աշխատանքների որակն ու համապատասխանությունը ՀՀ շինարարական նորմերին եւ հաստատված նախագծին։
  • Իրականացնել փուլային ընդունում-հանձնում աշխատանքների որակի ստուգման նպատակով։

5. Հաշվետվողականություն և փաստաթղթաշրջանառություն

  • Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել Շինարարության գծով տնօրենին նախագծի ընթացքի, խնդիրների և ձեռքբերումների վերաբերյալ։
  • Վերահսկել կատարողական ակտերի, տեխնիկական մատյանների եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ եւ ժամանակին վարումը։

Պահանջներ

Կրթություն եւ փորձ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (Քաղաքացիական շինարարություն կամ հարակից ոլորտ)։
  • Առնվազն 5-7 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում, որից առնվազն 2-3 տարին ղեկավար պաշտոններում (տեղամասի պետ, շինարարության ղեկավար)։
  • Բազմաբնակարան / բազմահարկ շենքերի/շինությունների կառուցման կառավարման փորձը պարտադիր է։

Պահանջվող հմտություններ

  • Շինարարական գծագրերի եւ տեխնիկական փաստաթղթերի խորքային իմացություն։
  • Նախագծերի կառավարման եւ թիմային առաջնորդման բարձր հմտություններ։
  • Ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու եւ որոշումներ կայացնելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Պատրաստակամություն աշխատելու ք. Թալինում (մշտական ներկայություն շինհրապարակ(ներ)ում։
  • Վարորդական իրավունք եւ սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է։

Վարձատրություն՝ մրցակցային Ֆիքսված ամսական աշխատավարձ և բոնուսներ կախված կատարողականից

--------------------

HamEdil Construction Group-ը խրախուսում է նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և երկարաժամկետ համագործակցությունը։

Company օverview
address
Address
Ազատամարտիկների 80/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 94 940055

Համեդիլ Կոնստրաքշն Գրուպը շինարարական ընկերություն է, հիմնադրված 2024 թվականին, որը մատուցում է բարձր որակի ամբողջական շինարարական լուծումներ՝ սկսած նախագծումից մինչև կառուցում, դիզայն, վերանորոգում և ավարտական աշխատանքներ։ Մենք իրականացնում ենք թե՛ քաղաքացիական, թե՛ ճանապարհաշինարարական նախագծեր՝ կենտրոնանալով որակի, ժամկետների և պրոֆեսիոնալ կառավարման վրա։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media