Շինարարության տեխնիկական հսկողության մասնագետ
Շինսերտիֆիկատ ՍՊԸ
Նկարագրություն
Շինսերտիֆիկատ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և մասնագիտական հմտություններով Տեխնիկական հսկողների՝
- Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների։
- Ջրամատակարարում և ջրահեռացում (ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր)
- Ջերմագազամատակարարում և օդափոխություն (օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր)
ՀՀ տարածքում իրականացվող շինարարական նախագծերում ներգրավվելու համար։
Հիմնական պարտականություններ
- Շինարարական աշխատանքների որակի և ընթացքի տեխնիկական հսկողության իրականացում,
- Կատարվող աշխատանքների համապատասխանության, վերահսկում նախագծային փաստաթղթերին և գործող նորմերին,
- Շինանյութերի և կատարվող աշխատանքների որակի վերահսկում,
- Կատարված աշխատանքների ծավալների և որակի ստուգում,
- Թաքնված աշխատանքների ընդունման գործընթացի վերահսկում,
- Հայտնաբերված թերությունների արձանագրում և դրանց վերացման վերահսկողություն,
- Անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների վարում,
- Պատվիրատուի, կապալառուի և շինարարական գործընթացի այլ մասնակիցների հետ համագործակցություն։
Պահանջներ
- Համապատասխան տեխնիկական բարձրագույն կրթությունը պարտադիր է,
- Շինարարության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- Տեխնիկական հսկողության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Համապատասխան գործող լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Շինարարական նորմերի, ստանդարտների և տեխնիկական պահանջների իմացություն,
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մասնագիտական մոտեցում։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի վայրը՝ Երևան և ՀՀ մարզեր
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, հնարավոր են նաև այլ տարբերակներ՝ կախված նախագծի պահանջներից
- Աշխատանքի ձևաչափ՝ մեկ նախագծի շրջանակում կամ երկարաժամկետ/մշտական աշխատանքի հնարավորություն
- Աշխատավարձ՝ բարձր և մրցակցային
Դիտարկվում են ինչպես առանձին նախագծերի շրջանակում աշխատելու, այնպես էլ մշտական աշխատանքի հետաքրքրված թեկնածուները։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 077105735