Շինարարության Տենդերի Մասնագետ (Նախահաշիվ կազմող–տնտեսագետ)
Noy Invest Holding
Industry: Engineering, Tender
Deadline:
7/6/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
250,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու շինարարության նախահաշիվ կազմող ինժեներ–մրցույթի /ՏԵՆԴԵՐ/ մասնագետի (сметчик-экономист), ով պատասխանատու է լինելու տարբեր մրցույթներին դիմելու համար, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և գործընթացի կառավարման համար:
Պարտականություններ
- Նախահաշիվների պատշաճ կազմում։
- Շինարարական մրցույթների և տենդերների աշխատանքների կազմակերպում։
- Մրցույթի հայտերի կազմում և ներկայացում թղթային/էլեկտրոնային ձևով/։
- Գնագոյացման հաշվարկի և հաստատման ներկայացման իրականացում։
- Նախահաշիվների և գնագոյացումների վերլուծություն և ներկա շուկայական գների հետ համեմատում։
- Բոլոր պատվիրատուների մրցույթների վերլուծություն։
- Տենդերների նախահաշվի և տենդերային փաստաթղթերի հետ ենթահաշվարկային եկամուտների վերլուծություն։
- Տեխնիկական և նախագծային բոլոր փաստաթղթերի կազմում, վարում։
- Պետական գնումների վերաբերյալ նորմատիվաիրավական ակտերի վարում։
- Համագործակցություն Արտադրատեխնիկական բաժնի հետ։
Պահանջներ
- Ճարտարագիտական բարձրագույն կրթություն․
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային անընդմեջ փորձ նշված ոլորտում․
- Տեխնիկական և նախագծային բոլոր փաստաթղթերի իմացություն,
- Նորմատիվային գործիքակազմերի գերազանց տիրապետում․
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- Համակարգչային (MS Office) գերազանց իմացություն։
- Վերլուծական միտք․
- Բանակցային հմտություններ․
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Նախատեսվում են պարգևատրումներ լավ ցուցանիշների համար։
Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։
Աշխատանքային ժամերը՝ 9։00–18։00։