Get our free app. It won't take up space on your device

Շինարարության որակի վերահսկման մասնագետ

DIGITAIN

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
8/20/2026

Նկարագրություն

Շինարարության որակի վերահսկման մասնագետի հիմնական նպատակն է ապահովել շինարարական, հարդարման, կահույքի, դեկորատիվ և հարակից աշխատանքների որակական համապատասխանությունը հաստատված նախագծերին, տեխնիկական պահանջներին, պայմանագրային պայմաններին և ընկերության որակի չափանիշներին։

Մասնագետը պետք է հիմնականում գտնվի շինարարական տեղամասում, հետևի աշխատանքների ընթացքին, ժամանակին բացահայտի թերությունները և հետևողականորեն ապահովի դրանց շտկումը կապալառուների, մատակարարների և ներքին թիմերի հետ համագործակցությամբ:

Պարտականություններ

  • Ամենօրյա հիմունքով վերահսկել շինարարական, հարդարման, մոնտաժային, կահույքի և դեկորատիվ աշխատանքների որակը։
  • Ստուգել կատարվող աշխատանքների համապատասխանությունը հաստատված գծագրերին, տեխնիկական պահանջներին և ընկերության կողմից սահմանված որակի չափանիշներին։
  • Համեմատել փաստացի կատարված աշխատանքները նախագծային փաստաթղթերի հետ և ժամանակին արձանագրել շեղումները։
  • Վերահսկել տեղամաս մատակարարվող նյութերի, կահույքի, դեկորատիվ տարրերի, սարքավորումների և այլ ապրանքների որակը։
  • Ստուգել մատակարարվող ապրանքների համապատասխանությունը հաստատված նմուշներին, տեխնիկական նկարագրերին և պայմանագրային պահանջներին։
  • Հայտնաբերել անորակ, թերի, վնասված կամ սխալ կատարված աշխատանքներն ու մատակարարումները։
  • Կազմել թերությունների ցուցակներ, ֆոտոարձանագրություններ և հետևել դրանց շտկման ընթացքին։
  • Պահանջել կապալառուներից և մատակարարներից հայտնաբերված թերությունների շտկում։
  • Մասնակցել որակի վերահսկման գործընթացի պլանավորմանը, ստուգման փուլերի և ստուգացանկերի մշակմանը։
  • Հետևել, որ կարևոր աշխատանքները չշարունակվեն կամ չփակվեն առանց նախնական որակի ստուգման։
  • Մասնակցել տեղամասային հանդիպումներին և ներկայացնել որակի հետ կապված խնդիրները, ռիսկերը և առաջարկվող լուծումները։
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ կատարված ստուգումների, հայտնաբերված խնդիրների և շտկման կարգավիճակի վերաբերյալ։
  • Համագործակցել կապալառուների, մատակարարների, նախագծողների և ներքին թիմերի հետ՝ որակական խնդիրների արագ լուծման նպատակով:

Պահանջներ

  • Շինարարական և կահավորման աշխատանքների որակը գնահատելու կարողություն։
  • Շինարարական գծագրեր, հատակագծեր, հանգույցներ և տեխնիկական փաստաթղթեր կարդալու հմտություն։
  • Գծագրերի և փաստացի կատարման համապատասխանությունը ստուգելու կարողություն։
  • Շինարարական և հարդարման նյութերի, կահույքի և դեկորատիվ տարրերի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ։
  • Ուժեղ հաղորդակցման և բանակցային հմտություններ։
  • Կապալառուների, մատակարարների և ներքին թիմերի հետ արդյունավետ աշխատելու հմտություն։
  • Խնդիրները հստակ ձևակերպելու և լուծումներ առաջարկելու կարողություն։
  • Հաշվետվություններ, թերությունների ցուցակներ և ստուգման արձանագրություններ կազմելու կարողություն։
  • MS Office ծրագրերի իմացություն։
  • AutoCAD, Revit, ծրագրերի իմացությունը ցանկալի է:
  • Աշխատանքային փորձ շինարարական ոլորտում։
  • Որակի վերահսկման փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Կապալառուների և մատակարարների հետ աշխատանքային փորձը ցանկալի է։

Company օverview
address
Address
15/3 Isakov Ave, Yerevan, RA
address
Number of employees
1001+
Phone
Phone
37460700400

Digitain is one of the leading IT companies in Armenia that creates optimal and user-friendly solutions for businesses, thus gracefully representing Armenia at various international expositions and platforms worldwide. With the rapidly growing number of employees and global partners, the company creates a positive work culture to inspire its employees to continuously write its success story by working together toward a common vision.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Medical insurance
Medical insurance
Family medical insurance
Family medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media