
Շինարարության ոլորտի անվտանգության ինժեներ
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
«Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում շինարարության ոլորտի ինժեներների, որոնք պատասխանատու կլինեն շինարարական բնույթի աշխատանքների ժամանակ աշխատակիցների կողմից անվտանգության նորմերի պահպանմանը և կկատարի շինարարական օբյեկտների անվտանգության վերահսկման աշխատանքներ։
Պարտականություններ
- Շինարարական հրապարակներում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ նյութերի (անվտանգության պահպանման պաստառներ, ուղեցույցներ, նշաններ, …) առկայության ապահովում,
- Շինարարական հրապարակներում առկա խնդիրների ու սխալների բացահայտում, խնդիրը տեղում շտկելու համար կարճ ժամկետում օպտիմալ լուծումների առաջարկում և դրանց կատարման հսկողություն,
- Կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն, իր ենթակայությամբ աշխատողների արդյունավետ աշխատանքի, անվտանգության, հրդեհային կանոնների վերահսկողություն և կազմակերպում,
- Անվտանգության տեխնիկայի մատյանների վարման հսկողություն,
- Ներածական հրահանգավորում,
- Մասնագետների գիտելիքների ստուգումների, ամբարձիչ մեքենաների՝ փորձաքննությունների ժամանակին կատարման հսկողություն,
- Ժամանակին, սահմանված կարգով ղեկավարությանը կամ համապատասխան ստորաբաժանմանը ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Պլանավորման ունակություն և ժամանակացույցով աշխատելու փորձ,
- Աշխատակիցներին կոորդինացնելու և կառավարելու ունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն։