Շինարարության արտադրատեխնիկական կառավարման ինժեներ
Wip Work in Progress
Նկարագրություն
Wip-work in progress կազմակերպության գործընկեր VENGE Engineering ընկերությունը փնտրում է շինարարության արտադրատեխնիկական կառավարման ինժեներ։
Պարտականություններ
- Իրականացնել շինարարական աշխատանքների պլանավորում, կոորդինացում և վերահսկում
- Կատարել շինարարական աշխատանքների փաստաթղթավորում
- Կազմել տեխնիկական նախագծային նախահաշիվներ
- Հաշվարկել և վերահսկել շինարարական աշխատանքների ընթացքում կատարվող ծախսերը
- Մշտապես կապ պահպանել, համագործակցել պատվիրատուների և այլ գործընկերների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրել համապատասխան տեղեկատվություն
- Ներկայացնել հաշվետվություններ շինարարական աշխատանքների կատարման և ծախսերի վերաբերյալ
- Ավարտին հասցնել և հանձնել շինարարական օբյեկտները
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներական կամ տեխնիկական կրթություն
- Նախահաշվային փաստաթղթերի պատրաստման նորմերի իմացություն
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման և վերահսկման ոլորտում
- MS Office ծրագրի իմացություն, AutoCad-ի իմացությունը ցանկալի է
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Կառավարման և առաջնորդման հմտություններ
- Պլանավորման և ժամանակի կառավարման ունակություն
- Բանակցային և հաղորդակցման գերազանց հմտություն
Հավելյալ նշումներ
Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին, նամակի առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (շինարարության արտադրատեխնիկական կառավարման ինժեներ):
Ընկերության մասին
Կազմակերպությունը շուրջ 20 տարի գործունեություն է ծավալում ինժեներական շինարարության ոլորտում:
Գործունեության հիմնական ոլորտներն են՝
- Ինժեներական համակարգերի նախագծում,
- Ինժեներական համակարգերի մոնտաժ,
- Ինժեներական համակարգերի սպասարկում,
- Օդափոխության և օդի լավորակման սարքավորումների վաճառք, սպասարկում և վերանորոգում,
- Օդատարների, մետաղական դետալերի և ցանցային էլեմենտների արտադրություն:
Հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Daikin և VTS ապրանքանիշերի դիստրիբյուտերը, նաև՝ ABB, VKT ապրանքանիշերի պաշտոնական գործարքառուն:
ընկերությունը ՄՌԿ խորհրդատվական ընկերություն է, որ օգնում է կազմակերպություններին մինիմալ ռեսուրսներով հասնել մաքսիմալ արդյունքների։