Get our free app. It won't take up space on your device

Շինարարության անվտանգության ինժեներ

Sahakyanshin LLC

Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
10/7/2026

Նկարագրություն

Սահակյանշին ընկերությունը աշխատանքի է հրավիրում շինարարության անվտանգության ինժեների։

Պարտականություններ

  • Շինհրապարակում տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման մշտական կազմակերպում և վերահսկում:
  • Աշխատակիցների համար անվտանգության կանոնավոր հրահանգավորումների անցկացում և համապատասխան գրանցամատյանների վարում:
  • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ներքին ընթացակարգերի, հրահանգների և պլանների կազմում:
  • Շինհրապարակում հնարավոր ռիսկերի բացահայտում, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում:
  • Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) առկայության և ճիշտ կիրառման վերահսկողություն:
  • Պատահարների, վթարների կամ վնասվածքների դեպքում քննության անցկացում և համապատասխան ակտերի կազմում:
  • Վերահսկող և պետական մարմինների հետ համագործակցություն, ստուգումներին աջակցություն:

Պահանջներ

  • Անվտանգության ինժեների գործող լիցենզիայի / որակավորման վկայականի առկայություն (պարտադիր):
  • Բարձրագույն տեխնիկական կամ շինարարական կրթություն:
  • Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ շինարարական ոլորտում որպես անվտանգության ինժեներ:
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքի պաշտպանության և տեխնիկական անվտանգության նորմատիվ ակտերի գերազանց իմացություն:
  • Խնդիրներն արագ նկատելու, վերլուծելու և վճռական քայլեր ձեռնարկելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-17։00

Company օverview
address
Address
Շենգավիթ, Արարատյան 117/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
044144003

«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media