
Շինարարական նախագծերի ղեկավար
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում շինարարական նախագծերի ղեկավարների, ովքեր պատասխանատու կլինեն նախագծերի ողջ գործընթացի պատշաճ, որակյալ և ժամանակին կատարման համար:
Պարտականություններ
- Կազմակերպել ողջ նախագծային գործընթացը /պլանավորում, ընթացիկ վերահսկողություն, պատրաստի նախագծի հանձնում/,
- Պլանավորել աշխատակազմի ամենօրյա աշխատանքը,
- Տրամադրել հաշվետվություն շաբաթական կտրվածքով մատակարարված ապրանքների և կատարված աշխատանքների վերաբերյալ,
- Պլանավորել հետագա աշխատանքները և մատակարարվող ապրանքների տեսակը, քանակը և ժամկետները,
- Սերտորեն համագործակցել գնումների բաժնի հետ,
- Համագործակցել պետական մարմինների, մատակարարների, տեխհսկիչների հետ:
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներա-շինարարական կրթություն,
- Պարտադիր աշխատանքային փորձ /շինարարական նախագծերի կառավարման, շինարարական շխատանքների ղեկավարման/,
- Նախագծեր կարդալու և վերլուծելու ունակություն,
- Միաժամանակ մի քանի նախագծեր կառավարելու ունակություն և պատրաստակամություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Ռիսկերի բացահայտման, արագ կողմնորորշվելու և ողջամիտ որոշումներ կայացնելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման հմտություն,
- Կոնֆլիկտների հաղթահարման հմտություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի – շաբաթ՝ 9:00-18:00։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։