Շինարարական ինժեներ
MM Mining
Նկարագրություն
MM Mining ՍՊԸ-ն իր թիմը համալրելու համար փնտրում է պատասխանատու, կազմակերպված և մասնագիտական գիտելիքներով Շինարարական ինժեների, ով կմիանա ընկերության թիմին և կապահովի շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու վերահսկողությունը։
Պարտականություններ
- Շինարարական աշխատանքների կազմակերպում և ընթացքի վերահսկողություն։
- Շինարարական աշխատանքների համապատասխանության վերահսկում նախագծային և տեխնիկական պահանջներին։
- Շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկ և կատարողականների վերահսկում։
- Շինարարական աշխատանքների որակի և ժամկետների վերահսկողություն։
- Անհրաժեշտ նյութերի և աշխատանքների ծավալների հաշվարկ։
- Շինարարական նորմերի, ստանդարտների և անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Շինարարական գծագրերի և նախագծային փաստաթղթերի ընթերցման կարողություն։
- Տեխնիկական և հաշվարկային փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն։
- Շինարարական ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
- Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն։
MM Mining ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել շինարարության ոլորտը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգյաներ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցված մոտեցումներ:Այսօր ընկերությունը զարգանում է մի շարք հեռանկարային շինարարական ծրագրերով՝ ներդրումներ կատարելով ինչպես տեխնոլոգիական արդիականացման, այնպես էլ մարդկային ռեսուրսների զարգացման մեջ: