Շինարարական Ընկերության Տնօրեն
Noy Invest Holding
Industry: Engineering, Architecture, Construction
Deadline:
7/6/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
Շինարարական Ընկերության Տնօրենը պլանավորում և իրականացնում է շինարարական ծրագրերը, հետևում է դրանց առաջընթացին, բյուջեին` համապատասխանեցնելով արժեքը, արդյունավետությունն ու որակը, կոմունիկացիա ունի քաղաքապետարանի և այլ կառույցների հետ։ Տնօրենը պետք է գերազանց տիրապետի՝
- Քաղաքացիական, աշխատանքային, հարկային, վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրությանը։
- Նորմատիվային իրավական ակտերին։
- Կազմակերպության տնտեսական և ֆինանսական գործունեության հիմունքներին։
- Պայմանագրերի կնքման և ձևակերպման կարգին։
- Աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքներին։
- Աշխատանքի և հակահրդեհային անվտանգության կանոններին:
Պարտականություններ
- Գործող օրենսդրությանը համապատասխան ղեկավարել Ընկերության շինարարական գործունեությունը կրելով պատասխանատվություն կայացրած որոշումների հետևանքների և կազմակերպության գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև իր գործունեության ֆինանսատնտեսագիտական արդյունքների համար։
- Որպես գլխավոր կապալառու, համաձայն սահմանված օրենսդրությամբ և նորմատիվային ակտերով, պատշաճ աշխատանքներ տանել պատվիրատուների հետ։
- Կազմակերպել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, շինարարական միավորների աշխատանքը և արդյունավետ փոխգործակցությունը, ուղղորդել նրանց գործունեությունը Ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման, արտադրանքի, ծառայությունների և եկամուտների ավելացմանը։
- Կազմակերպել և իրականացնել բազմաբնակարան բարձրահարկ շենքերի, բիզնես կենտրոնների, առևտրի կենտրոնների կառուցապատում (մինչև 22 հարկ)։
- Կազմակերպել և իրականացնել ջեռուցման, հովացման, կոյուղու, ջրի, հոսանքի հաղորդակցման ուղիների կառուցապատում։
- Կազմակերպել և իրականացնել խոշոր ենթակառուցվածքների կառուցապատում՝ Ճանապարհ, գազատար, էներգետիկ ոլորտ և այլն։
- Շինարարական գործունեությունը կազմակերպել աշխատանքի կազմակերպման և կառավարման առաջադիմական ձևերի կիրառմամբ, աշխատանքային, ֆինանսական և նյութական նորմատիվների հիման վրա, ուսումնասիրել շուկայի իրադրությունը ծառայության և աշխատանքի որակի և տեխնիկական մակարդակի, դրանց տեխնիկական արդյունավետության բարձրացման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով։
- Կազմակերպել և նախագծել Ընկերության զարգացման հեռանկարային պլանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ ճարտարագիտական)։
- Ղեկավարման անընդմեջ աշխատանքային փորձ, նվազագույնը 5 տարի՝ շինարարության ոլորտում։
- Կառավարման ձիրք, եթե չի աշխատել որպես տնօրեն, նվազագույնը 3 տարվա գլխավոր ինժեների և տնօրենի տեղակալի աշխատանքային փորձ։
- Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Վերլուծական մտածելակերպ։
- Ժամանակի կառավարման հմտություն։
- Վարորդական իրավունքի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը մրցակցային բարձր։
Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի՝ հանգիստ։
Աշխատանքային ժամեր՝ 09։00–18։00։