Get our free app. It won't take up space on your device

Շինարարական ընկերության ղեկավար

Noy Invest Holding

Industry: Engineering, Architecture, Construction
Deadline: 5/28/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Շինարարական Ընկերության ղեկավար պլանավորում և իրականացնում է շինարարական ծրագրերը, հետևում է դրանց առաջընթացին, բյուջեին` համապատասխանեցնելով արժեքը, արդյունավետությունն ու որակը, կոմունիկացիա ունի քաղաքապետարանի և այլ կառույցների հետ։ Տնօրենը պետք է գերազանց տիրապետի՝

  • Քաղաքացիական, աշխատանքային, հարկային, վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսդրությանը,
  • Նորմատիվային իրավական ակտերին,
  • Կազմակերպության տնտեսական և ֆինանսական գործունեության հիմունքներին,
  • Պայմանագրերի կնքման և ձևակերպման կարգին,
  • Աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքներին,
  • Աշխատանքի և հակահրդեհային անվտանգության կանոններին:

Պարտականություններ

  • Գործող օրենսդրությանը համապատասխան ղեկավարել Ընկերության շինարարական գործունեությունը կրելով պատասխանատվություն կայացրած որոշումների հետևանքների և կազմակերպության գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև իր գործունեության ֆինանսատնտեսագիտական արդյունքների համար,
  • Որպես գլխավոր կապալառու, համաձայն սահմանված օրենսդրությամբ և նորմատիվային ակտերով, պատշաճ աշխատանքներ տանել պատվիրատուների հետ,
  • Կազմակերպել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, շինարարական միավորների աշխատանքը և արդյունավետ փոխգործակցությունը, ուղղորդել նրանց գործունեությունը Ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման, արտադրանքի, ծառայությունների և եկամուտների ավելացմանը,
  • Կազմակերպել և իրականացնել բազմաբնակարան բարձրահարկ շենքերի, բիզնես կենտրոնների, առևտրի կենտրոնների կառուցապատում (մինչև 22 հարկ),
  • Կազմակերպել և իրականացնել ջեռուցման, հովացման, կոյուղու, ջրի, հոսանքի հաղորդակցման ուղիների կառուցապատում,
  • Կազմակերպել և իրականացնել խոշոր ենթակառուցվածքների կառուցապատում՝ Ճանապարհ, գազատար, էներգետիկ ոլորտ և այլն,
  • Շինարարական գործունեությունը կազմակերպել աշխատանքի կազմակերպման և կառավարման առաջադիմական ձևերի կիրառմամբ, աշխատանքային, ֆինանսական և նյութական նորմատիվների հիման վրա, ուսումնասիրել շուկայի իրադրությունը ծառայության և աշխատանքի որակի և տեխնիկական մակարդակի, դրանց տեխնիկական արդյունավետության բարձրացման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով,
  • Կազմակերպել և նախագծել Ընկերության զարգացման հեռանկարային պլանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ ճարտարագիտական),
  • Ղեկավարման անընդմեջ աշխատանքային փորձ, նվազագույնը 5 տարի՝ շինարարության ոլորտում,
  • Կառավարման ձիրք, եթե չի աշխատել որպես տնօրեն, նվազագույնը 3 տարվա գլխավոր ինժեների և տնօրենի տեղակալի աշխատանքային փորձ,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Վերլուծական մտածելակերպ,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը մրցակցային բարձր։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 09։00–18։00, կիրակի՝ հանգիստ։

Company օverview
address
Address
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Number of employees
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media