
Շինարարական բաժնի աշխատակից՝ աշխղեկ
LITOKOL
Նկարագրություն
Մենք փնտրում ենք շինարարական բաժնի ղեկավարի՝ աշխղեկ (прораб)
Պարտականություններ
- Ուսումնասիրել և վերահսկել աշխատանքային գործընթացը
- Հետևել աշխատանքային գործընթացին ըստ շին․ գծագրերի
Պահանջներ
- Բարձրագույն շինարարական կրթություն (շին․ որակավորում)
- 3 տարվա աշխատանքային փորձ
- MS Word իմացություն
- MS Excel իմացություն
- Մաթեմատիկական մտածողություն
- AutoCAD ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Litokol ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար: