Get our free app. It won't take up space on your device

Շինարարական աշխատանքների համակարգման մասնագետ

Veolia Djur CJSC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Industry: Engineering
Deadline:
5/30/2022
Job posting has expired

Նկարագրություն

Վեոլիա Ջուր Ընկերությունը փնտրում է ճարտարագիտական ոլորտի բանիմաց մասնագետների՝ շինարարական աշխատանքների համակարգման մասնագետի պաշտոնում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Համակարգել և վերահսկել ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերում Կապալառու կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքները (խողովակների տեղադրում, դիտահորերի և ջրաչափների տեղադրում և ալյն);
  • Շինարարական պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել աշխատանքների ընթացքին, ժամկետներին և որակին վերաբերող հարցեր, անհրաժեշտության դեպքում առաջարկել շտկումներ կամ նախագծային լուծումներ;
  • Պարբերաբար այցելություններ կատարել շինհրապարակներ՝ ստուգելու համար կատարվող աշխատանքների որակը;
  • Մասնակցել փաստացի կատարված աշխատանքի մասով վճարման վկայականների ստուգման և հաստատման գործընթացին;
  • Շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ նախապատրաստել զեկույցներ և հաշվետվություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտական ոլորտում
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում
  • Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel
  • Վարորդական իրավունքի առկայություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր․ Երկուշաբթի-Ուրբաթ, ժամերը 09:00 - 18:00

Company օverview
address
Address
ք. Երևան, Աբովյան 66
address
Number of employees
1001+
Phone
Phone
033144748

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car

Spread the word! Share this job on social media