
Շինարար
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք գրասենյակային բարեկարգման մասնագետ, ով իրականացնելու է Ucom ընկերության գլխամասում և սպասարկման կենտրոններում շինարարական աշխատանքներ։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
- Էլեկտրամոնտաժման աշխատանքների մասնակի կատարում՝ վարդակների, լամպերի տեղադրում և, անհրաժեշտության դեպքում, որոշ ձևափոխությունների իրականացում,
- Միջսենյակային պատերի ձևափոխություն՝ գիպսակարտոնով,
- Կահույքի վերանորոգման աշխատանքների մասնակի կատարում` անիվների, ծխնիների, երեսպատման փոխարինում,
- Դռների կարգավորում, կարգաբերում և փականների փոխարինում,
- Շրիշակների տեղադրում,
- Պատերի և առաստաղի սվաղում, հարթեցում, ներկում և նորոգման այլ աշխատանքների կատարում,
- Հատակների նորոգում, սալիկների փոխարինում,
- Սանտեխնիկայի տեղադրում և փոխարինում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Շինարարական աշխատանքներ կատարելու փորձ,
- Ճկունություն, նորը սովորելու պատրաստակամություն,
- Ժամանակի ճիշտ կառավարում։
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի’ր Apply now/Դիմել հիմա կոճակը։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։