Շենքի շահագործման և ինժեներական համակարգերի պատասխանատու
NOAH FC
Նկարագրություն
FC NOAH-ը փնտրում է Շենքի շահագործման և ինժեներական համակարգերի պատասխանատուի, ով պատասխանատու կլինի շենքի ինժեներական համակարգերի համալիր սպասարկման համակարգման և վերահսկման, համակարգերի անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև սպասարկման և տեղադրման աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացման համար։
Պարտականություններ
- Վերահսկել շենքի ընդհանուր շահագործման և սպասարկման աշխատանքները՝ ներառյալ ինժեներական համակարգերը, կոմունալ ենթակառուցվածքները, սրճարանները, կոնֆերանս սրահները և շենքի այլ տարածքները
- Հաստատել և պահպանել համագործակցային հարաբերություններ արտաքին գործընկերների և մատակարարների հետ
- Մասնակցել բյուջետավորման գործընթացին և վերահսկել ծախսերը
- Առաջարկել նոր գործիքներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն ինժեներական ստորաբաժանման աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
- Համակարգել ջրամատակարարման համակարգերի, կաթսայատների, պոմպակայանների և էլեկտրական համակարգերի աշխատանքը
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն էներգետիկայի, էլեկտրամեխանիկայի կամ հարակից ոլորտում
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ էներգետիկայի կամ էլեկտրամեխանիկայի ոլորտում
- MS Office ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ղեկավարման հմտություններ
- Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բանակցություններ վարելու հմտություններ
- Թիմային աշխատանքի կարողություն
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում
Football Club Noah, commonly known as Noah, is an Armenian professional football club based in Armavir and founded in 2017.