Get our free app. It won't take up space on your device

Շեֆ խոհարար և Բրենդ Շեֆ

Pi Hospitality

Industry: Executive, Upper Management, Restaurants, Food Services
Deadline: 12/21/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior

Նկարագրություն

«Pi hospitality» ընկերությունների խումբը աշխատանքի է հրավիրում պրոֆեսիոնալ, արհեստավարժ Շեֆ խոհարար և Բրենդ Շեֆ՝ նոր նախագծի համար։

Պարտականություններ

  • Տիրապետել մենյուում ներառված բոլոր ուտեստների պատրաստման եղանակներին,
  • Տիրապետել բոլոր տեսակի մթերքների պահպանման և մշակման եղանակներին,
  • Խոհանոցի անձնակազմին օժանդակել և վերահսկել ուտեստների նախատապատրաստման, պատրաստման, վերջնական ձևավորման ու մատուցման հարցում,
  • Հետևել և կատարել անմիջական ղեկավարի հրահանգները,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին մշակել ուտեստների բաղադրատոմսերի տեխնիկական քարտերը` ըստ մթերքների քանակության,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին գնահատել մթերքների պահանջների և գին-որակ հարաբերակցությունը,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին իրականացնել խոհանոցի անձնակազմի վերապատրաստում և ուսուցում, նոր տեխնիկաների ներկայացում,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին մշտապես հետևել ռեստորանային ոլորտի նորամուծություններին և զարգացման միտումներին ու հանդես գալ նոր մենյուների մշակման առաջարկներով,
  • պաշտոնից բխող այլ պարտականություններ

Պահանջներ

  • Որպես գլխավոր խոհարար առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
  • Կրթություն խոհարարության ոլորտում
  • Ռեստորանի և խոհանոցի գործունեության սկզբունքների գերազանց իմացություն
  • Համի և հոտի զարգացած զգայարաններ
  • Մաքրասիրություն և արագաշարժություն, պարտաճանաչություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու հմտություն
  • Կառավարման, կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակների հարթման ունակություն
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման հմտություններ
  • Ժամանակի կառավարման գերազանց ունակություն
  • Սթրեսակայունություն

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել ստորև նշված էլ. հասցեին։

Company օverview
address
Address
Պարույր Սևակ թաղ․, 4-րդ փ․, թիվ 2 առևտրի կենտրոն
address
Number of employees
16-50
Phone
Phone
041610850

Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։

Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։

With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.

Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.

See more

Spread the word! Share this job on social media