Շեֆ խոհարար
"POLKOVNIK" GROUP
Նկարագրություն
Փնտրում ենք ՓՈՐՁԱՌՈՒ և ստեղծագործ ՇԵՖ ԽՈՀԱՐԱՐԻ, ով կղեկավարի խոհանոցի աշխատանքը և կապահովի բարձր որակի և համի կայունություն։
Պարտականություններ
- Խոհարարական թիմի ղեկավարում և աշխատանքների ճիշտ բաշխում
- Ուտեստների որակի, համի և մատուցման վերահսկում
- Մենյուի մշակմանը և թարմացմանը մասնակցություն
- Կովկասյան խոհանոցի ուտեստների պատրաստման և տեխնոլոգիաների վերահսկում
- Ապրանքների ճիշտ օգտագործման և պահպանման վերահսկողություն
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
- Խոհանոցի կարգապահության և աշխատանքային ստանդարտների ապահովում
Պահանջներ
- Շեֆ խոհարարի կամ ավագ խոհարարի աշխատանքի փորձ
- Կովկասյան խոհանոցի խորացված իմացություն և գործնական տիրապետում
- Խոհարարական տեխնոլոգիաների և սննդի անվտանգության կանոնների իմացություն
- Թիմ ղեկավարելու և աշխատանքը կազմակերպելու ունակություն
- Պատասխանատվություն, արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն
- Բարձր որակի և մաքրության նկատմամբ ուշադրություն
Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:
Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։
Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։
Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։
Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։