
Տաք ուտեստի խոհարար
Foodpark By Downtown
Պարտականություններ
- Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը
- Պատրաստել տարբեր ուտեստներ ըստ մենյուի և արտադրամասի ղեկավարի հանձնարարության
- Պատասխանատու լինել ուտեստների բաղադրատոմսի և պատրաստման տեխնոլոգիայի պահպանման համար
- Զեկուցել սննդի հետ կապված խնդիրների մասին
- Պահպանել սննդամթերքի որակը
- Հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին խոհանոցում
- Կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ
Պահանջներ
- Արագ Կողմնորոշվելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Ճշտապահություն
Առավելություններ
- Երեկոյան հերթափոխին տուն ճանապարհում
- Հյուրընկալ աշխատակազմ
- Համեղ ընդմիջում և սուրճ
Հետաքրքված թեկնածուները կարող են զանգահարել 099831111 հեռախոսահամարով։
«Դիջիֆուդ» ընկերությունը հանրային սննդի ծառայություն մատուցող կազմակերպություն է,ապրանքային նշանն է՝ Foodpark by Downtown:Ֆուդպարկի անչափ համեղ և եզակի կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ,այցելեով ք.Երևան,Իսակով 11, Foodpark by Downtown:Մեր գեղեցիկ կահավորված,եզակի ինտերիերով հագեցած սրահում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,հավաքույթներ,կորպորատիվներ,ընտանեկան ընթրիքներ,գործնական ընթրիքներ,կոնֆերանսներ :Ռեստորանում կազմակերպվում են նաև ծննդյան տոներ,հավաքույթներ՝հաճախորդի նախընտրած ֆորմատով:Ֆուդպարկը տանիքում ունի նաև բացօթյա դաշտ,որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ, տարբեր տիպի միջոցառումներ,սպորտային խաղեր և այլն: