
Շեֆ խոհարար
Վաղարշ և որդիներ Կոնցեռն ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում Շեֆ խոհարարի: Տաք և սառը ուտեստների մասնագետ:
Պարտականություններ
- Եվրոպական, միջերկրածովյան, հեղինակային, հայկական և այլ խոհանոցների պրոֆեսիոնալ տիրապետում,
- Որակյալ և օրիգինալ մենյուների ստեղծում՝ իրենց կալկուլյացիոն քարտերով,
- Իրականացնել օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ մթերքի նախնական մշակումը
- Իրականացնել ընթացիկ ընդունված պատվերի պատրաստումը,
- Պահպանել ջերմային մշակման կարգը ըստ սահմանված չափանիշների,
Պահանջներ
- Խոհանոցի աշխատանքի գրագետ կազմակերպում և կառավարում,
- Պատասխանատու լինել բաղադրատոմսերին և պատրաստման տեխնոլոգիային,
- Պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները:
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել CV, ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: