Սերվիս կենտրոնի ընդունարանի աշխատակից
MOBILE CENTRE
Նկարագրություն
Եթե դու ունես գերազանց շփման ունակություն, նախընտրում ես ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա Մոբայլ Սենթրը, որը հանդիսանում է բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցը Հայաստանում, փնտրում է հենց քեզ:
Պարտականություններ
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն
- Ընդունել և հանձնել Սերվիս կենտրոն ներկայացված հեռախոսները և այլ սարքավորումները
- Իրականացնել վաճառք՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում
- Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը
- Ապահովել ապրանքատեսականու ճիշտ դասավորությունը
- Վարել հաճախորդների տվյալների բազան, ներկայացնել ներքին հաշվետվություններ
- Պատասխանել մուտքային և ելքային հեռախոսազանգերին
Պահանջներ
- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի)
- Բանավոր հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
- Աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում (ցանկալի է տեխնիկայի ոլորտում)
- Սթրեսակայունություն և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 10:00-19:00 , 12:00-21:00
«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում: «Մոբայլ Սենթր» -ն իր գործունեությունն իրականացնում է 2006թ.-ից: Հետագայում իր բարեխիղճ և բարձրորակ ծառայությունների մատուցման շնորհիվ ընկերությունը արագորեն նվաճեց հաճախորդների վստահությունը և կարճ ժամանակում ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը: Տվյալ պահին «Մոբայլ Սենթր»-ը ներկայացնում է մասնագիտացված խանութ-սրահներ քաղաք Երևանում և բոլոր մարզերում:
«Մոբայլ Սենթր»-ի կարգախոսն է « Միայն լավագույնը» և այդ կարգախոսին հավատարիմ լինելով՝ ընկերությունը համագործակցում է միայն բաձրորակ ապրանք արտադրող համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են՝ Samsung, Nokia, Apple, Lenovo, Sony, CellularLine, Celly, Hama , MyKronoz , SBS, Panzer Glass , Ksix, Canyon , ACME, Remax , Devia , Beper, Tescoma և այլ ապրանքանիշները: Հանդիսանալով վերոնշյալ ընկերությունների պաշտոնական ներկրողը Հայաստանում` հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք՝ տրամադրելով 1 տարվա պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից: Ընկերությունն իր հաճախորդին առաջարկում է ոչ միայն բջջային հեռախոսներ, այլ նաև բազմատեսակ տեխնիկա՝ հեռուստացույցներ, պլանշետներ և այլն: Ընկերության խանութ-սրահներն աշխատում են շաբաթը 7 օր, ընկերությունը համագործակցում է Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ, ապառիկը ձևակերպվում է տեղում և այս ամենը ուղղված է միայն հաճախորդների հարմարավետ, արագ և շահավետ գնումներ կատարելուն: Ընկերության կազմի մեջ մտնում է նաև մասնագիտացված սպասարկման կենտրոնը, որն ապահովում է Մոբայլ Սենթր խանութների ցանցից ձեռք բերված տեխնիկայի ինչպես երաշխիքային, այնպես էլ հետերաշխիքային սպասարկումը: Չնայած առկա տեխնիկայի բարձրորակ ապրանքատեսականու հսկայական ծավալներին՝ իր որդեգրած քաղաքականության շնորհիվ ընկերությունն օրեցօր աճում և ընդլայնվում է՝ իր հաճախորդներին ներկայանալով տեխնիկայի ավելի լայն ու ժամանակակից տեսականիով: