
Սերտիֆիկացման մարմնի ղեկավար
«INTERNATIONAL CERTIFICATION CENTRE» LLC
Նկարագրություն
«Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» -ը փնտրում է ղեկավարման փորձով արհեստավարժ մասնագետի, որը կապահովի սերտիֆիկացման գործընթացների ողջ ընթացքի կազմակերպումն ու վերահսկումը։
Պարտականություններ
- Կազմակերպել և կառավարել ապրանքների և ծառայությունների սերտիֆիկացման գործընթացները։
- Համակարգել սերտիֆիկացման մասնագետների թիմի աշխատանքները, կազմակերպել նոր աշխատակիցների ներգրավումն ու վերջիններիս վերապատրաստումը:
- Մշակել և կիրառել նոր հաճախորդների ներգրավման ռազմավարություն։
- Մշակել առաջարկներ բիզնես պլանավորման և Ընկերության զարգացման ռազմավարության մասով։
- Համագործակցել ոլորտը կարգավորող մարմինների հետ և մասնակցել հավատարմագրման գործընթացներին:
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա փորձ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման կամ համապատասխանության գնահատման, ստանդարտացման ոլորտում։
- Նախագծերի և թիմի կառավարման փորձ։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ հաճախորդների, գործընկերների և ոլորտը կարգավորող մարմինների հետ արդյունավետ համագործակցության նպատակով։
- Ռազմավարական մտածելակերպ, վերլուծելու զարգացած ունակություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություններ:
- Ռուսերենի գերազանց իմացություն:
Հավելյալ նշումներ
- 5-օրյա աշխատանքային շաբաթ, ժամը 10։00-18։00, ընդմիջում ՝ 1 ժամ։
- Ժամանակակից կահավորանքով, տեխնիկայով և աշխատանքային գործիքներով հագեցած աշխատատեղ:
- Համախբմված և արհեստավարժ մասնագետների թիմ։
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ հանդիսանում է ԵԱՏՄ-ում առաջատար սերտիֆիկացման մարմիններից մեկը։ Մենք տրամադրում ենք անհրաժեշտ սերտիֆիկացման փաստաթղթեր և թույլտվություններ ինչպես ԵԱՏՄ-ի համար, այնպես էլ՝ ԵՄ-ի։ Մենք նաև իրականացնում ենք կառավարման համակարգերի ներդրում, մատուցում ենք բազմաթիվ այլ ծառայություններ։
Մեր բազմամյա փորձը և հազարների հասնող հաջողությամբ իրականացված պատվերները և ծառայությունները մեզ թույլ են տալիս քայլել վստահ և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։