
SEO/PPC-ի և Կոնտենտի մասնագետ
Eco Step Solar Energy Solutions
ԴՎ Ինվեստ ընկերությունը իր Eco step ապրանքանիշով մասնագիտացված է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում և մատուցում է ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ Որպես լիցենզավորված ընկերություն և լինելով մի շարք հանրահայտ բրենդների ներկայացուցիչ Հայաստանում՝ Էկո Ստեպը բավարարում է միջազգային բոլոր ստանդարտներին։Գործում ենք ՀՀ-ում 2017թ․-ից, ի վեր:
Մեր նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասանելի դարձնելն է հասարակության բոլոր շերտերին։
Փնտրում ենք Մարքեթինգի թիմում SEO/PPC-ի և Կոնտենտի մասնագետ։
Աշխատանքի նկարագրությունն է՝
- Ընկերության կայքում կոնտենտի ստեղծում, օպտիմիզացիա, կայքի հետ աշխատանք,
- Google My Business-ի վարում,
- Կոնտենտի ամբողջական պրոցեսի վերահսկում,
- Աշխատանքի կազմակերպում և համակարգում դիզայներների հետ․
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ`
- Բարձրագույն կրթություն (Մարքեթիգի կամ հարակից ոլորտներում),
- Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ,
- SEO, PPC իմացություն,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Նախագծերի կառավարման ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Անգլերենի B2 մակարդակի իմացություն․
«Էկո Ստեպ»-ը արևային ֆոտովոլտային կայանների կառուցմամբ զբաղվող ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից 1-ին կարգի լիցենզավորված ընկերություն է, որը հանդիսանում է մի շարք համաշխարհային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։
Ընկերությունը աշխատում է ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ, ունենալով հաջողված համագործակցության փորձ բազմաթիվ ՀՀ խոշոր հարկատու ընկերությունների հետ։։ "ԷԿՈ ՍՏԵՊԸ" իր գործունեությունը սկսել է Հայաստանում 2017թ․-ից։
Մեր նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրը հասանելի դարձնելն է բոլորին։