
Սարքավորման օպերատոր-կարգավորող
SANTA MONICA LLC
Նկարագրություն
ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և պարտաճանաչ անձանց՝ սարքավորումների օպերատոր-կարգավորողի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Արտադրական պլանին համապատասխան շահագործել իրեն կցված սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին,
- Կատարել իրեն կցված սարքավորումների ոչ բարդ տեխնիկական զննումն ու պարզ տեխնիկական սպասարկումն՝ ըստ հաստատված ընթացակարգերի և ժամանակացույցի՝ սարքավորման անխափան աշխատանքը ապահովելու նպատակով,
- Ապահովել իրեն կցված սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունը,
- Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի արտադրումը, հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը,
- Պահպանել աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները,
- Առաջարկել և իրականացնել իրեն կցված սարքավորումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
Պահանջներ
- Կրթությունը ինժեներական ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Համապասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Ֆիզիկական առողջություն․ չպետք է ունենա հենաշարժիչ համակարգի և կոորդինացիայի խախտում, վատ տեսողություն,
- Ուշադիր և զգոնությամբ աշխատելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։
Հավելյալ նշումներ
Եթե չունեք սարքավորումների հետ աշխատելու գիտելիք կամ փորձ, մենք պատրաստ ենք ապահովել ամբողջական ուսուցում։ Այդ դեպքում կարևոր է սովորելու պատրաստակամությունը և տեխնիկական հմտություններ ձեռք բերելու ունակությունը։
Նախատեսված է փորձաշրջան՝ 3 ամիս ժամկետով։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00 – 18:00։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն սկսել է իր գործունեությունը 2008թ.՝ փոքր արտադրամասից հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ վերաճելով լայնածավալ արտադրության:
Այսօր ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ ՍՊԸ-ն մասնագիտացած է ձգվող թաղանթների արտադրության և ավելի քան 50 տեսակի կպչուն ժապավենների տեխնոլոգիական մշակման ու մատակարարման մեջ: Մենք նաև առաջարկում ենք ապրանքանշանի կամ օրենքով թույլատրելի ցանկացած այլ բովանդակության տպագրություն կպչուն ժապավենի վրա:
Ընկերության մյուս կարևոր ուղվածությունն է պալետներ և արկղեր փաթեթավորող սարքավորումների մատակարարումը: Ուստի 2011թ.-ից մեր Ընկերությունը սերտորեն համագործակցում է եվրոպական շուկայի առաջատարներից SIAT S.p.A ընկերության հետ, և այժմ վերջինիս վաճառքի պաշտոնական գործակալն (distributor) է Հայաստանում:
2024թ․-ից մեր Ընկերությունը գործի է դրել նաև ալյումինե թիթեղյա տարաների արտադրություն։
2025թ․-ից մեր ապրանքատեսականին համալրվել է ԱՄԷ-ում արտադրվող DOLPHIN սիլիկոնային հերմետիկ նյութերով, շինարարական փրփուրներով, աէրոզոլային ներկերով և սոսինձներով։