Get our free app. It won't take up space on your device

Սառնարանային տնտեսության մասնագետ

X-Group

Industry: Production, Operations, Installation, Maintenance, Repair
Deadline: 10/26/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում սառնարանային տնտեսության մասնագետների։

Պարտականություններ

  • Վերանորոգել Ընկերության սառնարանները պահեստային տարածքում և վաճառակետերում,
  • Վերանորոգման և տեղադրման աշխատանքները կատարել ըստ սահմանված ժամկետների,
  • Արդյունավետ ու խնամքով օգտագործել յուրաքանչյուր տեղադրված, օգտագործված կամ դեռևս չօգտագործված սառնարանների պահեստամասերը,
  • Աջակցել մատակարարման բաժնին անհրաժեշտ պահեստամասերի պատվիրման գործընթացում
  • Սառնարանային տնտեսությունում կատարել շրջայց,
  • Հետևել աշխատանքային ռեժիմին,
  • Հայտնաբերել և կանխել ֆրեոնի և յուղի արտահոսքերը,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել պղնձաեռակցում, հետևել հալոցքային ռեժիմներին,
  • Իրականացնել սառեցնող համակարգի խնամք։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
  • Առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Ծանոթ լինել կիսահերմետիկ և հերմետիկ ֆրիոնային կոմպրեսորների աշխատանքի սկզբունքին,
  • Կարողանալ կատարել պղնձաեռակցում,
  • Աշխատանքի մեջ լինել ուշադիր, բարեխիղճ և պարտաճանաչ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա։

Հավելում՝

Կարող են դիմել մասնագիտական կրթություն ունեցող, բայց աշխատանքային փորձ չունեցող անձիք, որոնք պատրաստ են սովորել և մասնագիտանալ տվյալ աշխատանքի մեջ։

Company օverview
address
Address
ք. Երևան, Մյասնիկյան 40
Phone
Phone
010544826
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:
See more

Spread the word! Share this job on social media