Սառը զանգերի մասնագետ
AREX Co
Նկարագրություն
Նոր հաճախորդների ներգրավում, առկա և նոր գործընկերների հետ կապի պահպանում, հախաճորդներին տարբեր հարցերի մասով աջակցության տրամադրում, դրական գործարար հարաբերությունների պահպանում։
Պարտականություններ
- Զանգերի միջոցով առկա, նոր և պոտենցիալ գործընկերներին վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասին ինֆորմացիայի հմտորեն ներկայացում,
- Դրական գործարար հարաբերությունների ստեղծում, զարգացում և պահպանում,
- Նոր հաճախորդների ներգրավում, վաճառքի ծավալների ընդլայնում,
- Գնառաջարկների ներկայացում,
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա վաճառքի և հաճախորդների սպասարկման աշխատանքային փորձ, սառը զանգերի իրականացման փորձառություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր),
- Գրագետ խոսք, արագ կողմնորոշում,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն։
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։