Սանտեխնիկ / Ջեռուցման համակարգերի մոնտաժման վարպետ
InMarket
Նկարագրություն
«Ինմարկետ» ՍՊԸ-ն ինժեներական կազմակերպություն է, որը զբաղվում է ջեռուցման, օդափոխության, օդորակման (HVAC), ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծմամբ, մոնտաժմամբ և տեխնիկական լուծումների իրականացմամբ։ Ընկերությունը փնտրում է սանտեխնիկ և ջեռուցման համակարգերի մոնտաժման վարպետ՝ ընթացիկ և նոր նախագծերում ներգրավվելու համար։
Պարտականություններ
- Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի մոնտաժ
- Ջեռուցման համակարգերի մոնտաժ և գործարկման աշխատանքներ
- Խողովակաշարերի, ռադիատորների և այլ սարքավորումների տեղադրում
- Տեխնիկական առաջադրանքների համաձայն աշխատանքների իրականացում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Սանտեխնիկական և ջեռուցման համակարգերի հետ աշխատելու հմտություն
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու կարողություն