Սանտեխնիկ / HVAC սանտեխնիկ
HVAC service
Նկարագրություն
ներքին ջրամատակարարման, ջրահեռացման և կլիմայական համակարգերի խողովակաշարերի մոնտաժման աշխատանքներ։ Աշխատանքը ներառում է PPR և կանգնակային խողովակների անցկացում, ֆանկոյլների միացում և կոնդենսատի հեռացման գծերի կառուցում։ Գործառույթների մեջ մտնում է նաև տեղադրված համակարգերի ստուգումն ու տեխնիկական նորմերին համապատասխան հանձնումը։
Պարտականություններ
- Ֆանկոյլների խողովակային միացումների իրականացում
- Ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի խողովակաշարերի անցկացում
- Կոնդենսատի հեռացման գծերի կառուցում և թեքությունների ճիշտ ապահովում
- Հավաքված համակարգերի հերմետիկության ստուգում և ճնշափորձարկում
- Աշխատանքների կատարում տեխնիկական նորմերին, նախագծային գծագրերին և սահմանված ժամկետներին խիստ համապատասխան (պարտաճանաչ և պատասխանատու մոտեցում)
- Գործիքների և նյութերի խնամքով օգտագործում և աշխատավայրում կարգուկանոնի պահպանում
Պահանջներ
- Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
- Պատրաստակամություն և նախաձեռնողականություն՝ հանձնարարված աշխատանքները որակով ու ժամանակին կատարելու հարցում
- Ջրամատակարարման, ջրահեռացման և խողովակաշարերի մոնտաժման վերաբերյալ բազային տեխնիկական գիտելիքներ և ընդհանուր պատկերացում
- Տեխնիկական գծագրերից կամ սխեմաներից օգտվելու տարրական հմտություններ (կդիտվի որպես առավելություն)
- Դժվար և ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն
- Թիմում աշխատելու ունակություն և արագ սովորելու պատրաստակամություն