Get our free app. It won't take up space on your device

Ռուսերենի ծրագրավար

Children of Armenia Fund (COAF)

Industry: Education, Training, Instruction
Deadline: 5/23/2025
City: Vanadzor
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Քո դերը

Եթե ռուսաց լեզվի մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ռուսերենի ծրագրավարի դերը հենց քեզ համար է։

Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․

Պարտականություններ

Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%)

  • Մշակել ռուսերենի ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ինչպես նաև դրանց կից տեսական և գործնական բովանդակությունը,
  • Հընթացս ստեղծել և բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները,
  • Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված գնահատման ռուբրիկները,
  • Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ,
  • Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին,
  • Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ,
  • Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ,
  • Բազմամասնագիտական թիմի աջակցությամբ՝ աշխատել և մշակել համապատասխան բովանդակություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար:

Ադմինիստրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)

  • Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին,
  • Արդյունավետ աշխատել նախագծահեն ուսումնառության մասնագետի հետ՝ կրթական ծրագրի նպատակներին և վերջնարդյունքներին համապատասխան նախագծերի պլանավորման և իրականացման աշխատանքների շրջանակում,
  • Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ շարունակաբար համագործակցելով և սեփական փորձառությունը կիսելով այլ ծրագրավարների հետ,
  • Մասնակցել հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։

Քո թիմը

Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավար անմիջական ղեկավարությամբ։

Դու

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

Դու տիրապետես

  • Ռուսերենին և ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդներին, քանի որ ունես դա փաստող կրթություն (օրինակ՝ մանկավարժական որակավորում) կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ,
  • Ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում ռուսաց լեզվի ծրագրերի իրականացման առնվազն մեկ տարվա փորձ,
  • Հայերենի և ռուսերենի գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններին։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Դու կարողանաս

  • Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են ռուսերենի դասընթացների ժամանակ),
  • Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող,
  • Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների,
  • Համագործակցել ավելի մեծ թիմի հետ,
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
  • Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր,
  • Աշխատանքային գործընթացում կիրառել ԱԲ գործիքներ,
  • Աշխատել 8-11 և 12-18 տարեկան աշակերտների խմբերի հետ:

Դու լինես

  • Աշխատանքային էթիկայի ջատագով,
  • Նախաձեռնություն ստանձնող և կատարող,
  • Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող,
  • Բաց նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 5 օր՝ 11:00 - 20:00՝ չորեքշաբթիից կիրակի օրերին:

Մենք

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

Մենք առաջարկում ենք՝

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

Սպասում ենք քեզ՝

Վերջնաժամկետը՝ 2025թ․ ապրիլի 28-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Company օverview
address
Address
Մելիք-Ադամյան 2/2
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։ ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
See more

Spread the word! Share this job on social media