Get our free app. It won't take up space on your device

Ռոբոտաշինության դասախոս

Elbakyan Educational Complex

Location: Yerevan
Salary:
Monthly 150,000-300,000 ֏
Employment type: Full Time, Flexible
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Information Technologies, Software Development, Education, Training, Instruction
Deadline:
6/24/2026

Էլբակյան կրթահամալիրը փնտրում է ռոբոտաշինության դասախոս

Եթե սիրում եք տեխնոլոգիաները, ունեք ռոբոտաշինության փորձ և ցանկանում եք Ձեր գիտելիքները փոխանցել երեխաներին՝ ոգեշնչելով նրանց ստեղծել, մտածել և ծրագրավորել սեփական նախագծերը, ապա մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Էլբակյան կրթահամալիրը ընդլայնում է իր մասնագիտական թիմը և հրավիրում է համագործակցության ռոբոտաշինության դասախոսի։

Հիմնական պարտականություններ

  • Պլանավորել և անցկացնել ռոբոտաշինության դասեր
  • Դասավանդել հաստատված ուսումնական ծրագրին համապատասխան
  • Մշակել գործնական առաջադրանքներ և նախագծեր
  • Հետևել երեխաների առաջընթացին և տրամադրելու հետադարձ կապ
  • Օգնել երեխաներին զարգացնել տեխնոլոգիական մտածողություն, ստեղծարարություն և թիմային աշխատանք

Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով ունի

  • Բարձրագույն կրթություն
  • Ռոբոտաշինության ոլորտում փորձ
  • Scratch ծրագրավորման իմացություն
  • Arduino-ի իմացություն
  • Երեխաների հետ աշխատելու փորձ կամ պատրաստակամություն
  • Google Sheets-ից օգտվելու կարողություն
  • Պատասխանատվություն, համբերատարություն և հստակ խոսք
  • Թիմում աշխատելու և ինքնուրույն գործելու կարողություն

Առավելություն կլինի, եթե ունեք

  • LEGO Education հարթակի կամ կոմպլեկտների իմացություն
  • Դասավանդման փորձ
  • Օտար լեզուների իմացություն

Ինչ ենք առաջարկում

  • Մասնագիտական և զարգացող կրթական միջավայր
  • Աշխատանք երեխաների հետ՝ ստեղծարար և տեխնոլոգիական ուղղությամբ
  • Թիմային, աջակցող և կազմակերպված աշխատանքային մթնոլորտ
  • Իրական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ
  • Աշխատավարձը՝ գործարքային
  • Նախընտրելի տարիքային խումբ՝ 21–28
  • Ուսանողների դիմումները այս պահին չեն դիտարկվում

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին և նպաստել երեխաների տեխնոլոգիական զարգացմանը, ուղարկեք Ձեր CV-ն։

Կկապվենք այն թեկնածուների հետ, որոնց փորձը և հմտությունները համապատասխանում են նշված պահանջներին։

Company օverview
address
Address
Րաֆֆու 19, Ամիրյան 4
address
Number of employees
1-15
Phone
Phone
096888844, 098820089

Էլբակյան կրթահամալիրը ժամանակակից և նորարար կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ստեղծել զարգացող, ստեղծագործ և մրցունակ մասնագետների կրթական միջավայր։ Կրթահամալիրը համադրում է տեսական գիտելիքը և գործնական փորձը՝ առաջարկելով բարձրորակ ուսուցում տարբեր մասնագիտական ուղղություններով։

Մեզ մոտ ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ և գործնական առաջադրանքներ։ Էլբակյան կրթահամալիրում կարևորում ենք անհատական մոտեցումը, ուսանողի ներուժի բացահայտումն ու մասնագիտական աճը։

📚 Մենք դասավանդում ենք՝

  • WEB ծրագրավորում

  • Python ծրագրավորում

  • Գրաֆիկ դիզայն

  • UX/UI դիզայն

  • 3D մոդելավորում

  • Ինտերիեր դիզայն

  • Ռոբոտաշինություն

  • Լուսանկարչություն

  • ՍՄՄ

  • Օտար լեզուներ

  • Համակարգչային նախնական գիտելիքներ (MS Office)

Մենք մշտապես ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, մոտիվացված և զարգացման պատրաստ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ կրթության ոլորտում և աշխատել աջակցող ու պրոֆեսիոնալ միջավայրում։

Միացեք մեզ և դարձեք որակյալ կրթություն ստեղծող թիմի մի մասը։

📍 Կոնտակտային տվյալներ

Հասցեներ՝

  • ք. Երևան, Րաֆֆու 19

  • ք. Երևան, Ամիրյան 4, Imperium Business Center

Հեռախոս՝ 096 88 88 44

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media