Ռիսկերի կառավարման մասնագետ
Mellat bank CJSC
Նկարագրություն
Մելլաթ Բանկ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ռիսկերի կառավարման մասնագետի հետևյալ նախապայմաններով:
Պարտականություններ
- Ռիսկերի քանակական և որակական վերլուծություն,
- Սահմանված չափանիշների և իրավասությունների ներքո՝ գործընթացների, ներառյալ պորտֆելների և սահմանաչափերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում,
- Ռիսկերի կառավարման մեթոդների/մոդելների կիրառում/մշակում/ներդրում,
- Ռիսկերի կառավարման ներքին նորմատիվների մշակում, գնահատում, վերլուծություն, մոնիթորինգ,
- Հաստատված սահմանաչափերի ներքո բանկային գործիքների գծով եզրակացության տրամադրում,
- Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում բանկի ղեկավարությանը և համապատասխան ստորաբաժանումներին,
- Բանկի բիզնես-գործընթացների ռիսկերի վերլուծում և գնահատում, գործընթացների/համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգի իրականացում,
- Գործառնական ռիսկերի քանակական և որակական վերլուծություն իրականացում, գնահատում,
- Գործառնական պատահարների բազայի վարում և վերլուծություն,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ` այլ աշխատանքների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարում, աուդիտ,
- Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների հետ աշխատելու հմտություններ, վերլուծական և ստեղծագործական մտածելակերպ,
- Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ,
- Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Office Outlook, ՀԾ-բանկ 4.0. իմացություն,
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի շատ լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ` 09:00-17:30։
“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային: