Ռեստորանի վերահսկիչ
Փարիզ Հյուրանոց
Նկարագրություն
Փարիզ հյուրանոցը փնտրում է ռեստորանի վերահսկիչ։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել մատուցողների աշխատանքը,
- Կազմել մատուցողների աշխատանքային գրաֆիկը,
- Վերահսկել մատուցողների պարտականությունների կատարումը,
- Այցելուի խնդրանքով վերջինիս ուղղորդել ուտեստներ, ըմպելիքներ ընտրելիս,
- Պատվերը կարողանալ հստակ բաժանել բարմենի և խոհարարի միջև,
- Վերահսկել ուտեստների՝ ժամանակին պատրաստ լինելու գործընթացը,
- Կազմել պատվերի վերջնական հաշիվը,
- Ձևավորել սրահը, սեղանները՝ տոնական օրերին, ընթացիկ միջոցառումների համար,
- Աշխատատեղում և սպասարկման սրահում ապահովել կարգուկանոն և մաքրություն։
Պարտականություններ
- Իրականացնել սպասքի ամենամսյա հաշվարկ,
- Դիմավորել և հրաժեշտ տալ այցելուներին՝ սահմանված չափորոշիչներին համաձայն, հետևել ներքին կարգապահական կանոններին,
- Իմանալ տեղական և ներմուծվող ապրանքների տեսականին, ինչպես նաև նրանց կարճ բնութագրերը,
- Աշխատանքային պարտականություններն իրականացնել համապատասխան համազգեստով,
- Անմիջական պարտականությունների հանդեպ ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, փորձել լինել օգտակար, ինչպես նաև դրսևորել նախաձեռնող վարքագիծ,
- Կարգավորել հաջորդ օրվա նախաճաշի նախապատրաստական աշխատանքները:
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն,
- 2 տարվա աշխատանքային փորձ,
- Պարտադիր հմտություններ՝ հաղորդկացման հմտություններ, սթրեսակայունություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 15։00-00։00։
Paris Hotel Yerevan is located in downtown Yerevan, on Amiryan street, 2 minutes of walk away from Republic Square.
Փարիզ հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով:
Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, վարսահարդարիչ, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:
Փորձե՜ք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարում՝ վայելելով դեպի քաղաք և Արարատ սար բացվող հիասքանչ տեսարանները: Զգացե՜ք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում՝ 24 ժամ շարունակ.
Lուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով,
Տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բար
Փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ
Սենյակային ծառայություն