Get our free app. It won't take up space on your device

Ռեստորանի Տնօրեն

Pi Hospitality

Industry: Restaurants, Food Services
Deadline: 4/24/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Յասաման» Երևանի ռեստորանն աշխատանքի է հրավիրում Մասնաճյուղի տնօրենի:

Պարտականություններ

  • Վերահսկել և բարելավել անձնակազմի ամենօրյա աշխատանքային պարտականությունների կատարումը, գնահատել կատարողականը
  • Վերլուծել և առաջարկել աշխատողների աշխատանքը բարելավող միջոցառումներ
  • Մասնակցել անձնակազմի մոտիվացիոն համակարգերի մշակմանը և կիրառմանը, առաջարկել և կազմակերպել թիմային ոգին բարձրացնող միջոցառումներ
  • Աշխատակիցների համար անցկացնել հաստիքից բխող թրեյնինգներ, ներկայացնել մասնաճյուղի ստանդարտները և պահանջները, կազմակերպել նոր աշխատակիցների ուսուցումը և աշխատանքում սահուն ներգրավումը
  • Անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել հանդիպումներ, ներկայացնել տվյալ ժամանակահատվածի համար կազմակերպության նպատակները, աշխատակիցներին տալ իրենց աշխատանքի գնահատականը` գովաբանելով կամ թերությունները նշելով
  • Վերահսկել կազմակերպության ներքին կարգապահական և անվտանգության կանոնների, մասնաճյուղի բացման և փակման գործընթացների, աշխատակիցների հագուստի և արտաքին տեսքի ստանդարտների պահպանումը ամբողջ անձնակազմի կողմից
  • Սրահի գոտիները բաշխել պատասխանատուների միջև, աշխատակիցներին հստակ ներկայացնել իրենց աշխատանքային պարտականությունները
  • Մասնաճյուղում ապահովել առողջ և դրական աշխատանքային մթնոլորտ, անձնակազմի հետ հարաբերություններում ցուցաբերել արդար վերաբերմունք
  • Ապահովել աշխատակիցների կողմից նյութական և տեխնիկական ռեսուրսների, գույքի և ապրանքների խնայողաբար օգտագործումը, կանխարգելել կազմակերպության ներսում գողության դեպքերը
  • Լսել աշխատակիցների խնդիրները, անհրաժեշտության դեպքում ներկայացնել տնօրինությանը
  • Վերահսկել անձնակազմի հաճախումները, ժամային գրաֆիկներին համապատասխանությունը, հետևել աշխատակիցների ուշացումներին և կարգապահությանը
  • Վերահսկել աշխատակիցների անձնական փաստաթղթերի թարմացման և համապատասխան ստորաբաժանում ուղարկման գործընթացը
  • Լրացնել անձնակազմին վերաբերող անհրաժեշտ մատյանները
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել առաջարկներ անհրաժեշտ հաստիքային փոփոխությունների վերաբերյալ
  • Մասնակցություն ցուցաբերել նոր աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացին
  • Հետևել մենյուների փոփոխություններին, այդ մասին տեղեկացնել աշխատակիցներին և շահագրգիռ ստորաբաժանումներին, առաքման ծառայություններում կատարել համապատասխան փոփոխություններ
  • Աշխատակիցներին տեղեկացնել ստոպ-լիստերի մասին
  • Ուսումնասիրել մրցակիցների շուկան և ներկայացնել համապատասխան առաջարկներ` բրենդի առաջմղման նպատակով
  • Իրականացնել մասնաճյուղի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքների պատվերները, դրանց ընդունումը, հաշվառել տեղաշարժը, պարբերաբար իրականացնել գույքագրում
  • Վերահսկել կազմակերպության ընդհանուր ծախսերը, կրճատել ավելորդ ծախսերը
  • Ձեռնարկել մասնաճյուղի շահույթի ավելացմանն ուղղված միջոցառումներ
  • Յուրաքանչյուր հերթափոխից առաջ համոզվել մասնաճյուղում սարքավորումների շահագործման անվտանգության հարցում, սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել տնօրինությանը և չեզոքացնել վտանգը
  • Վերահսկել սննդի և խմիչքների անվտանգության, սանիտարական նորմերի պահպանման, պատրաստման և մատուցման համապատասխանությունը կազմակերպության ստանդարտներին
  • Վերահսկել սեղանի ձևավորման և սպասքադրման ստանդարտների պահպանումը, մաքրությունը և համապատասխան քանակի ապահովումը
  • Վերահսկել ամբողջ մասնաճյուղի մաքրությունը, թույլ չտալ աղբի և ավելորդ իրերի կուտակումներ
  • Վերահսկել բույսերի մաքրության և խնամքի գործընթացը
  • Վերահսկել մասնաճյուղում ջերմաստիճանի և լուսավորության համապատասխանությունը ստանդարտներին
  • Ձեռնարկել միջոցառումներ խոհանոցից սրահ եկող աղմուկի, հոտերի և ծխի բացառման ուղղությամբ
  • Շփվել հյուրերի հետ, նրանցից ստանալ հետադարձ կապ մասնաճյուղին առնչվող բոլոր հարցերի` այդ թվում աշխատողների սպասարկման մակարդակի և սննդի որակի վերաբերյալ, դրանց հիման վրա տնօրինությանը ներկայացնել նոր առաջարկներ
  • Պարբերաբար հանդես գալ ճաշացանկը թարմացնելու առաջարկություններով` հաշվի առնելով շուկայի պահանջները և հյուրերի կարծիքներն ու բողոքները
  • Կազմակերպել հյուրերի անձնական միջոցառումները, օգնել կազմել ճաշացանկ, վերահսկել միջոցառումների անցկացման ընթացքը
  • Ապահովել հյուրի հարմարավետությունը
  • Հարթել հյուրերի հետ առաջացած կոնֆլիկտները, դրանց մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին
  • Վերահսկել հյուրերի կողմից մոռացված իրերի ժամանակին վերադարձի գործընթացը

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Սպասարկման ոլորտի միջազգային ընդունված ստանդարտների իմացություն
  • Համակարգչից օգտվելու կարողություն
  • Մաթեմատիկական հաշվարկներ կատարելու հմտություն
  • Անձնակազմի ղեկավարման հմտություններ
  • Պարտականությունները ըստ աշխատակիցների պաշտոնների բաշխելու ունակություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բանավոր և գրավոր գրագետ խոսք
  • Կազմակերպչական հմտություններ
  • Պարտաճանաչություն
  • Կոնֆլիկտներն արագ և ինքնուրույն հարթելու ունակություն
  • Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Առաջնայինը երկրորդայինից տարբերելու հմտություն
  • Միաժամանակ մի քանի աշխատանքային գործառույթ իրականացնելու կարողություն
  • Հանձարարված առաջադրանքերի կատարման հանդեպ հետևողականություն
  • Պատրաստակամություն
  • Ուշադրություն մանրուքներին

Spread the word! Share this job on social media