Ռեստորանի օպերացիոն հաշվառման մասնագետ | iiko
OMO Tea House and Restaurant
Ռեստորանի ապրանքաշրջանառության և օպերացիոն հաշվառման մասնագետ | iiko
OMO Tea House & Restaurant–ը փնտրում է վերլուծական և համակարգային մտածողությամբ մասնագետի՝ ռեստորանի ֆինանսական և ապրանքային հաշվառման գործընթացները վարելու համար։
Փնտրում ենք ոչ միայն հաշվետարի, այլ նախաձեռնող թիմակցի, ով ցանկանում է խորությամբ հասկանալ բիզնեսի գործընթացները, թվերի հետևում տեսնել խնդիրներն ու հնարավորությունները և իր մասնակցությունն ունենալ OMO-ի զարգացման մեջ։
Հիմնական պարտականություններ
- Ռեստորանի մենյուի և ապրանքաշրջանառության վարում iiko համակարգում՝ մուտքեր, ելքեր, տեղափոխումներ և դուրսգրումներ։
- Մնացորդների, գույքագրումների և մատակարարների հետ փոխհաշվարկների վերահսկում։
- Հարկային հաշիվների մուտքագրում և դուրսգրում։
- Բանկային և Tax Service համակարգերով վճարումների ու փոխանցումների իրականացում։
- iiko / Excel հաշվետվությունների պատրաստում և տվյալների վերլուծություն։
- Շեղումների և արդյունավետության բարձրացման հնարավորությունների բացահայտում։
Պահանջներ
- iiko և ՀԾ ծրագրերի իմացություն։
- Ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական գիտելիքներ։
- Վերլուծական մտածողություն և թվերի հետ վստահ աշխատելու կարողություն։
- Ճշգրտություն, պատասխանատվություն և ինքնուրույն աշխատելու ունակություն։
- Սովորելու, զարգանալու և ավելի լայն պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։
Մենք առաջարկում ենք
- Հարմարավետ և ժամանակակից աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Արդյունավետ աշխատանքի դեպքում՝ դերի և պատասխանատվության աստիճանական ընդլայնում OMO-ում։
- Կորպորատիվ զեղչեր։
📩 Դիմելու համար
Ուղարկեք ռեզյումեն կից նկարով և կարճ ուղեկցող նամակով
📍 OMO Tea House & Restaurant
Երևան, Կոմիտաս 12/1
OMO | Համ և Ջերմություն
ОМО-ն յուրարատուկ թեյարան-ռեստորան է, որը համադրում է համեղ ուտ֥ստները, ֆիրմարին խմորեղենները և լավագույն թեյեր աշխարհի տարբեր երկրներից ․ Մե֥նք ոգեշնչված ենք ճապոնական Omotenashi մշակույթից՝ ստեղծելով անկեղծ, և սիրով լցված միջավայր մեր հյուրերի և թիմի համար։