Ռեստորանի մենեջեր
Snob Gastro Bar
Նկարագրություն
Փնտրում ենք ուժեղ, կազմակերպված և արդյունքին միտված ռեստորանի մենեջերի՝ սրահի ամենօրյա աշխատանքների կառավարման, թիմի համակարգման և հյուրերի սպասարկման բարձր մակարդակի ապահովման համար։ Հարմար է նրանց համար, ովքեր սիրում են կարգապահություն, հստակ գործընթացներ և աշխատել ակտիվ հոսքի պայմաններում։
Պարտականություններ
• Սրահի ամենօրյա գործառնական աշխատանքների կառավարում և վերահսկողություն (հիմնական/փոքր սրահներ, վերանդա, առանձնասենյակներ)
• Անձնակազմի (մատուցողներ, հոսթես և հարակից օղակներ) հերթափոխերի համակարգում, դասակարգում և կարգապահության պահպանում
• Հյուրերի դիմավորում, սպասարկման որակի ստուգում և ֆորսմաժորային/կոնֆլիկտային իրավիճակների օպերատիվ լուծում
• Խոհանոցի, բարի և մյուս բաժինների հետ փոխգործակցության ապահովում՝ պատվերների արագ և ճշգրիտ մատուցման համար
• Սրահի պատրաստվածության ստուգում բացմանը և փակմանը, ամենօրյա հաշվետվողականության վարում
Պահանջներ
• Կրթություն: Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ հյուրընկալության, կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում)
• Աշխատանքային փորձ: Նվազագույնը 1–2 տարվա աշխատանքային փորձ ռեստորանի կամ լաունջ-բարի մենեջերի/ավագ մենեջերի դերում
• Պարտադիր հմտություններ: Թիմի կառավարման և հակաճգնաժամային հաղորդակցության հմտություններ, սթրեսակայունություն, ուշադրություն դետալների նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացում, հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• Ցանկալի հմտություններ: Աշխատանքային փորձ iiko կամ նմանատիպ POS համակարգերով, անգլերենի իմացություն, միջին և բարձր միջին սեգմենտի հաստատություններում աշխատելու փորձ
Հավելյալ նշումներ
Գրաֆիկը՝ հերթափոխային (մանրամասները՝ հարցազրույցի ընթացքում)։ Աշխատավարձը՝ մրցակցային՝ կախված փորձից և աշխատանքի արդյունքներից։ Խնդրում ենք արձագանքել միայն համապատասխան փորձ ունեցող թեկնածուներին։