Ռեստորանի մենեջեր
Marg Resort
Նկարագրություն
Մարգ Ռեզորթ նորաբաց հյուրատնային և ժամանցային համալիրը փնտրում է ռեստորանի փորձառու, կազմակերպված և պատասխանատու մենեջերի, ով տիրապետում է սպասարկման բարձր չափորոշիչների, ինչպես նաև կկարողանա օպերատիվորեն կազմակերպել առօրյա գործունեությունը, ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ու թիմի արդյունավետ աշխատանքը։
Պարտականություններ
- Ռեստորանի ամենօրյա անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
- Սպասարկող անձնակազմի աշխատանքի համակարգում, ուսուցում, գրաֆիկների կազմում և աշխատանքների սահուն կազմակերպում։
- Հյուրերի բարձրակարգ սպասարկման ապահովում, առաջացած խնդիրների և դժգոհությունների արագ և գրագետ լուծում։
- Սրահում առկա գույքի, պիտույքների և սպասքի պաշարների վերահսկում, գույքագրման գործընթացի կազմակերպում։
- Ֆինանսական կարգապահության վերահսկում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման խիստ վերահսկողություն։
- Հյուրերից ունենալ հետադարձ կարծիք սպասրկման, խոհանոցի և այլ նկատառումների վերավեբերյալ։
- Վերահսկել պատվերների ժամանակին, պատշաճ ջերմաստիճանի, տեսքով և նախատեսված չափաբաժնով լինելուն։
- Մշտապես տեղեկացած լինել ազատ սեղանների առկայության, ինչպես նաև սրահի ծանրաբեռնվածության մասին։
- Պահպանել ներքին կարգապահական կանոններն ու գործարար էթիկայի կանոները:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- Թիմ ղեկավարելու և կազմակերպչական հմտություններ
- Բարձր հաղորդակցման և բանակցային ունակություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Գրագետ խոսք
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ՝ կախված թեկնածուի փորձից և ունակություններից՝ աշխատավարձ + Բոնուսային համակարգ
- Աշխատանքային հաճելի և ընկերական մթնոլորտ։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Անվճար սնունդ և երկկողմանի տրանսֆեր անձնակազմի համար։
- Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա
Մարգ Ռեզորթ՝ թաքնված դրախտ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի չքնաղ բնության գրկում: Այստեղ խտացած են լեռնային մաքուր օդը, գետակների մեղմ կարկաչը, անտառային հեքիաթն ու այն ամենը, ինչը մարդուն հասցնում է ներքին խաղաղության: Սա վայր է, որտեղ կարող եք կտրվել առօրյա եռուզեռից, օգտվել բնության մեջ Ձեր ժամանցը կազմակերպելու տարբեր հնարավորություններից, ճաշակել մեր ռեստորանի համեղ ու էկոլոգիապես մաքուր սնունդը` միաժամանակ վայելելով չորս կողմից աչք շոյող բնության տեսարաններն ու հանգստությունը, լիցքաթափվել և վերագտնել բնության հետ ներդաշնակությունը:
Մեզ մոտ լինելով դուք կհամոզվեք, որ Լոռին չի ձևանում, այլ ներկայանում է իր ողջ հմայքով