Նկարագրություն
Ռեստորանի մենեջերը պատասխանատու է ռեստորանի ամենօրյա գործունեության արդյունավետ կազմակերպման, հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովման, աշխատակազմի կառավարման և ֆինանսական արդյունքների բարելավման համար:
Պարտականություններ
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել ռեստորանի առօրյա աշխատանքը;
- Վերահսկել սրահում սանիտարահիգիենիկ նորմերի և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը։
- Նպաստել հաճախորդների պահանջների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը;
- Օպերատիվ արձագանքել և լուծել հաճախորդների հարցերը, առաջարկներն ու բողոքները;
- Կազմակերպել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկների կազմումը;
- Վերահսկել աշխատակիցների հաճախելիությունը, կարգապահությունը և աշխատանքային պարտականությունների կատարումը։
- Կազմակերպել գույքագրման գործընթացները;
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է;
- Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ;
- Գերազանց հաղորդակցման և բանակցելու կարողություններ;
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ;
- Սթրեսային իրավիճակներում արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն;
- Ժամանակի կառավարման և բազմախնդրային աշխատանք կատարելու կարողություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն;
- POS համակարգերի հետ աշխատելու փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն;
- Կազմակերպվածություն և կարգապահություն;
- Ճկունություն և փոփոխություններին արագ հարմարվելու կարողություն։
The Republic-ը ռեստորանային ցանց է, որը միավորում է մի շարք յուրահատուկ ռեստորանային նախագծեր։ Ցանցին են պատկանում Asador, Wine Republic, Thaiwine Republic, MAO և Kebab.lab ռեստորանները, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր խոհանոցով, մթնոլորտով և հյուրասիրության յուրահատուկ ոճով։